Sunday, April 28, 2024
Նորություններ

Միջազգային կառույցները կհետազոտեն ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է հայ-արգենտինական «ՖԱՅԴԵՔ Արմենիա» (FIDEQ Armenia) հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանին: Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը նախարարին փոխանցել է իրենց առաջարկը՝ Հայաստանում իրականացնել լայնածավալ գիտական հետազոտություն՝ պարզելու մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը Հայաստանում և այս առումով առկա ճշգրիտ պատկերը:

Հարցը հատկապես կարևորվում է հաճախ հնչող այն հարցի համատեքստում, որ Հայաստանում առկա վիճակը հստակ բնութագրող տեղեկատվություն չկա:

«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ է դիմել առողջապահական գերատեսչությանը՝ գիտական-ապացուցողական հետազոտություն իրականացնելու պատրաստակամությամբ: Հետազոտությունը կիրականացնի այս հիմնադրամը՝ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության հետ գործակցությամբ (International Agency for Research on Cancer), Ֆրանսիա` Լիոն:

Առաջիկայում հիմնադրամի պատվաստանյութերի գծով տնօրենը կայցելի Հայաստան՝ մանրամասն քննարկելու հետազոտության իրականացման մեթոդաբանությունը, մեխանիզմները և ժամկետերը:

«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը ղեկավարում է արգենտինահայ հայտնի վարակաբան Դանիել Ստամբուլյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook