Saturday, April 27, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Նյու Յորքի օդանավակայանում կհայտնվեն խցիկներ անաղմուկ աշխատելու համար

Շատ ավիաուղևորներ, որոնց անհրաժեշտ է փաստաթղթեր ուղարկել աշխատանքային հարցերով կամ կարևոր զանգ կատարել, բախվում են նույն անհարմարությանը՝ օդանավակայանում հանգիստ և անմարդաշատ վայրի բացակայությանը։ Սակայն մոտ ապագայում Նյու Յորքի օդանավակայանում այդ խնդիրը կլուծվի։

Անսովոր ծառայություն է հայտնվել Լա Գուարդիա օդանավակայանում , որը գտնվում է Նյու Յորքի Քուինսի հյուսիսային մասում։ Հենց այստեղ կտեղադրվեն փոքրիկ խցիկներ, որոնք կարելի է վարձակալել կարճ ժամանակով լռության մեջ աշխատելու համար։

Jabbrrbox աշխատանքային խցիկ

Ուղևորները, ովքեր կզբաղեցնեն Jabbrrbox անունը կրող խցիկները, կարող են օգտվել դյուրակիր էկրաններից և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը օդանավակայանի աշխատանքի մասին, Wi-Fi-ից և  Bluetooth-ից, տարբեր գաջեթների համար նախատեսված լիցքավորման սարքերից։ Եվ ամենակարևորը, նրանք կարող են իրենց անհրաժեշտ ժամանակահատվածն անցկացնել լռության և միայնության մեջ։

Անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար  Jabbrrbox-ի դռները կլինեն թափանցիկ, որպեսզի կողքից անցնող մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվում խցիկում։

30 րոպե վարձակալության արժեքը  $15 է, որի մեջ կմտնի  Wi-Fi-ի անհատական գաղտնաբառը և խցիկի մուտքի գաղտնաբառը։ 
Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook