Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Նշաններ, որոնք վկայում են վիտամին B12-ի անբավարար մակարդակի մասին

B12 վիտամինն օրգանիզմում մի շարք գործընթացների է մասնակցում: Այս վիտամինի անբավարար մակարդակն արտահայտվում է մի խումբ օրգանների և համակարգերի վնասմամբ:

Գունատ մաշկ: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում մաշկի գունատությունը բացատրվում է սակավարյունությամբ՝ անեմիայով:

Օստեոպարոզ: Այս հիվանդությունն ուղեկցվում է ոսկրային հյուսվածքի թուլացմամբ: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում տուժում են ոսկրային հյուսվածքները:

Մշտական հոգնածություն: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, հարկավոր է արյան հետազոտություն անցնել: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում ախտանշաններից մեկը մշտական հոգնածությունն է:

Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում: Դիսպենսիա, փորկապություն, դիարեա… ախտանշաններ, որոնք վկայում են վիտամին B12-ի անբավարար մակարդակի մասին:

Ֆունիկուլյար միելոզ՝ նյարդային համակարգի խանգարում, որն առաջանում է վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում: Այս դեպքում նկատվում են ծակոցներ, թմրածություն, կոորդինացիայի խանգարումներ և այլն:

Հոգեբանական խնդիրներ: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են ալարկոտություն, գրգռվածություն, ապատիա, դեպրեսիա:

Տախիկարդիա: Տախիկարդիան սիրտ-անոթային համակարգի պատասխան ռեակցիան է թթվածնի անբավարարարությանն օրգաններում և հյուսվածքներում:

Իմունիտետի անկում: Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, նկատվում է իմունիտետի անկում: Արդյունքում՝ մարդն առավել ընկալունակ է դառնում վարակների նկատմամբ:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook