Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ միջոցառումները

Երեխայի կյանքի առաջին տարին կարող է շատ բարդ լինել ինչպես փոքրիկի, այնպես էլ մայրիկի համար, քանի որ կան բազմաթիվ տարածված մանկական հիվանդություններ, որոնց կարելի է բախվել: Սա է պատճառը, որ մայրիկները պետք է իմանան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ փոքրիկի մոտ և ինչպես կարելի է օգնել նրան: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Կաթնասնկախտ

Այս հիվանդության ախտանշանները նման են մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններին: Երեխայի ինքնազգացողությունը վատանում է, նա հրաժարվում է սննդից, դառնում է անհանգիստ, իսկ որոշ դեպքերում կարող է նկատվել նաև մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացում: Սակայն ամենաակնհայտ ախտանշանը բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կաթնաշոռին նմանվող սպիտակ կետերն են:

Կաթնասնկախտն անվտանգ վարակ է: Բժիշկները կարծում են, որ բոլոր նորածինները ձեռք են բերում այդ վարակը ծննդաբերության ժամանակ, ուստի այն ի հայտ է գալիս փոքրիկի կյանքի առաջին օրերի կամ շաբաթների ընթացքում:

  Սովորաբար այս խնդիրն անցնում է առանց միջամտության, սակայն հակասեպտիկ ու հակասնկային միջոցներով բուժման անհրաժեշտությունը չի բացառվում: Բացի այդ, հարկավոր է վարակազերծել նաև փոքրիկի խաղալիքները, քանի որ դրանք նույնպես կարող են դառնալ վարակման աղբյուր:

Ինչպես մշակել երեխայի բերանի խոռոչը կանթնասնկախտի դեպքում
 Հարկավոր է պատրաստել կերակրի սոդայի ջրային լուծույթ (1 թ.գ. սոդան լուծել 1 բաժակ եռացրած սառը ջրում), այնուհետև երեխային կերակրելուց առաջ մառլյայից պատրաստված տամպոնը թրջել այդ լուծույթով և զգուշորեն մաքրել փոքրիկի բերանը: Եթե սպիտակ փառը չափազանց թանձր է և տարածվել է քիմքի ու լեզվի հատվածում, ապա հարկավոր է դիմել բժշկին: Սուր շնչառական վարակներ
 Այս վարակների ախտանշաններն են քթային արտադրությունը, հազն ու բարձր ջերմությունը: Նման վիճակը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ նորածնի մոտ այն կարող է վերածվել թոքային վարակի: Այդ դեպքում հիվանդությունն ուղեկցվում է արագացած, ծանր ու խռպոտ շնչառությամբ և հազով: Այս վարակները հատկապես վտանգավոր են ցածր քաշով և մինչև 6 ամսական փոքրիկների համար, ուստի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկին: Նաև հարկ է հիշել, սուր շնչառական վարակները չեն բուժվում հակաբիոտիկներով:

Մրսածություն
Մրսածության առաջին ախտանշանը քթային արտադրությունն է, որը կարող է լինել հեղուկ կամ թանձր: Արտադրության գույնը նույնպես կարող է տարբեր լինել՝ սկսած թափանցիկից, մինչև դեղնականաչավուն երանգը: Մրսածության ժամանակ երեխան փռշտում է, հազում, նրա մարմնի ջերմաստիչանը բարձրանում է և նկատվում է թուլություն ու ախորժակի կորուստ: Բժիշկները նշում են, որ մրսածությունը պայմանավորված է վարակով և ամենից շատ բակտերիաներ են պարունակվում հեղուկ թափանցիկ քթային արտադրության մեջ: Դեղին ու կանաչ արտադրությունը վկայում է այն մասին, որ երեխան արդեն ապաքինվում է:

Ինչ է հարկավոր անել մրսածության ժամանակ
Փոքրիկի առողջության համար ամենակարևոր պարագաներից մեկն օդը խոնավեցնող սարքն է, որն անհրաժեշտ է տարվա բոլոր եղանակներին: Այս սարքը շատ կարևոր է նաև մրսածության ժամանակ, ուստի պետք է լինի բոլորի տանը: Մրսածության ժամանակ երեխային մեծ քանակությամբ հեղուկ է հարկավոր, ուստի նա պետք է հնարավորինս հաճախ մայրական կաթ ստանա:
Բացի այդ, անհրաժեշտ է փոքրիկի քթի մեջ ֆիզիոլոգիական լուծույթ կաթեցնել: Կարելի է նաև քթի խոռոչները մաքրելու համար նախատեսված հատուկ սարք օգտագործել, սակայն այս դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել:
Շատ կարևոր է նաև երեխայի քնելու դիրքը: Նրա գլուխը պետք է մի փոքր բարձր լինի, որպեսզի արտադրությունը դուրս հոսի և չկուտակվի քթի խոռոչներում:
Ականջների վարակիչ հիվանդություններ
 Երեխաների ականջները հաճախ են ցավում, ինչը պայմանավորված է նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Բանն այն է, որ միջին ականջը քթըմպանի հետ կապող լսողական փողը շատ հաճախ է խցանվում և դառնում է բակտերիաների բազմացման օջախ:

Պարզելու համար, որ փոքրիկին անհանգստացնում է հենց ականջի ցավը, հարկավոր է թույլ սեղմել լսողական արտաքին անցուղու մոտ գտնվող փոքրիկ աճառային ելունին և հետևել փոքրիկի արձագանքին: Եթե նա սկսում է լացել, ապա խնդիրը հենց ականջի մեջ է: Բացի այդ, նա անընդհատ դիպչում է ականջին և նյարդայնանում է, երբ մայրն է դա անում: Նման խնդրի դեպքում երեխայի համար սնվելը կարող է ցավոտ լինել, ուստի հաճախ փոքրիկները հրաժարվում են սննդից: Հարկավոր է նաև հաշվի առնել, որ պառկած դիրքով թմբկաթաղանթի վրա ավելի մեծ ճնշում է գործադրվում, ուստի ցավն ուժեղանում է: Կարող է նաև նկատվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում:

Ինչ է հարկավոր անել ականջի ցավի դեպքում

Առաջին հերթին հարկավոր է անմիջապես դիմել բժկին, սակայն մինչ բժշկի ժամանելը կարելի է երեխային տալ պարացետամոլ՝ ցավը մեղմելու և ջերմությունն իջեցնելու համար (եթե ջերմությունը 37.8 աստիճանից բարձր է), իսկ ականջի մեջ տեղային ցավազրկող միջոց կաթեցնել (օրինակ՝ օտիպակս):

Այս դեպքում երեխային մեծ քանակությամբ հեղուկ է հարկավոր, սակայն ծծողական շարժումներն էլ ավելի են վատացնում նրա վիճակը: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում փորձել կերակրել փոքրիկին գդալի օգնությամբ:

Հարկ է հիշել, որ ականջաբորբի դեպքում ամենակարևորը հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկելն է, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի խուսափել տհաճ զգացողություններից ու բարդություններից:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook