Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններSEO

Նորածին երեխաների մոտ կաթնասնկախտի առաջացման պատճառները, ախտանշանները և բուժման ու կանխարգելման միջոցները.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը: Կաթնասնկախտի խնդրին բախվում են գրեթե բոլոր նորածինները, սակայն ծնողներից քչերը գիտեն, թե ինչ է կաթնասնկախտը և որոնք են դրա բուժման միջոցները:

Իրականում կաթնասնկախտ ասելով մարդիկ նկատի են ունենում երեխաների մոտ առաջացած ստոմատիտը, որը կարող է լինել տարբեր տեսակի: Այս դեպքում հիվանդության բժշկական անվանում է կանդիդոզ: Այն հիմնականում ախտահարում է երեխայի բերանի խոռոչը, ներքին ու սեռական օրգանները: Հիվանդության առաջացման պատճառը սնկերն են, որոնք սնվում են օրգանիզմում եղած շաքարով: Ընդ որում՝ դրանք տոքսիններ են արտադրում և ճնշում են իմունային համակարգի աշխատանքը:

Հիվանդության հիմնական ախտանշանն է բերանի խոռոչում և սեռական օրգանների հատվածում սպիտակ փառի առկայությունը, որը մաքրելու դեպքում նկատվում են կարմիր արյունոտ խոցեր:

Candida սնկերը կան բոլորի օրգանիզմում, իրերի վրա, օդում ու սննդամթերքում և իմունային համակարգի թուլացման ու արյան մեջ շաքարի բավարար քանակության դեպքում դրանք սկսում են բազմանալ՝ բացասաբար ազդելով օրգանիզմի վրա: Հարկ է նշել, որ սպիտակ գնդիկներ երեխաների բերանի խոռոչում նկատում են բոլոր մայրիկները, սակայն դա ոչ միշտ է լինում կաթնասնկախտի ախտանշան (միայն 70%-ի դեպքում): Մյուս բոլոր դեպքերում այդ սպիտակ գնդիկները պարզապես կաթի ավելցուկն է:

Կաթնասնկախտի ախտանշանները

Հիվանդությունը սկսում է դրսևորվել փոքրիկի կյանքի 5-րդ օրից: Կաթնասնկախտի ժամանակ սկզբում երեխայի բերանի խոռոչում ի հայտ են գալիս սպիտակ կետիկներ, որոնք օրեցօր մեծանում են, իսկ դրանց ետևում նկատվում են կարմիր խոցեր: Այդ դեպքում երեխան դառնում է կամակոր, հրաժարվում է սննդից, խանգարվում է նրա քունը:

Բուժումն անմիջապես չսկսելու դեպքում վարակը կհայտնվի աղիներում և կսկսի ակտիվորեն բազմանալ՝ հետագայում դրսևորվելով փոքրիկի նստատեղի մաշկի հարված հատվածներով, հետանցքի կարմրածությամբ, սեռական օրգանների և որովայնի հատվածի ցանով, պորտի և ցայլքի ծալքերի բորբոքումով: Բացի այդ, վարակված երեխան կրծքով կերակրվելիս փոխանցում է վարակը մորը, ինչը դառնում է պտուկի շորջը մշտապես արյունահոսող ճաքերի առաջացման պատճառ:

Կաթնասնկախտը վկայում է թուլացած իմունային համակարգի մասին, ինչը նշանակում է, որ երեխան կլինի թույլ, չի ցուցաբերի ակտիվություն և սնվելու փոխարեն ավելի շատ կքնի:

Նորածինների մոտ ստոմատիտի առաջացման պատճառները

Հիվանդության առաջացման պատճառների շարքին են դասվում.

· հղիության ընթացքում մոր իմունային համակարգի թուլացումը,

· հղիության ընթացքում հակաբիոտիկների ընդունումը,

· հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում քաղցրավենիքի չարաշահումը,

· հակասանիտարական պայմանները, որոնցում պահվում է փոքրիկը,

· երեխայի իմունային համակարգի թուլացումն անմիջապես ծնվելուց հետո,

· փոքրիկի հիվանդությունները, որոնց շարքին են դասվում դիսբակտերիոզը, հիպովիտամինոզը, անեմիան (սակավարյունություն), էնդոկրին համակարգի խանգարումները,

· երեխայի օրգանիզմի ջրազրկումը, որը պայմանավորված է գերտաքացմամբ, օդի չորությամբ, թարմ օդին անցկացվող ժամանակի պակասով,

· երեխայի բերանի խոռոչի վնասվածքները

· մի փոքր ավելի մեծ տարիքի երեխաների՝ ամեն ինչ բերանը դնելու սովորությունը:

Մինչև 1 տարեկան երեխաների մոտ կաթնասնկախտի առաջացման կանխարգելումը

Հիվանդությունից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է անմիջապես ծննդաբերությունից հետո երեխային կրծքով կերակրել: Այդ կերպ նա ստանում է մայրական բակտերիաները և իմունիտետ է ձեռք բերում: Բացի այդ, հարկավոր է կարգավորել սննդակարգը (հրաժարվել հացաբուլկեղենից ու քաղցրավենիքից և հարստացնել սննդակարգը մրգերով, բանջարեղենով, կաթնամթերքով, դիետիկ մսով ու անյուղ ձկով)

Նաև շատ կարևոր է մաքրությունն ու հիգիենան՝ ինչպես երեխայի, այնպես էլ մոր: Բավական կլինի օրական երկու անգամ լոգանք ընդունելը: Սակայն չի կարելի երեխային կերակրելուց առաջ տրոտել ու շփել կուրծքը, քանի որ այդ դեպքում մաքրվում է պտուկների շուրջը եղած պաշտպանիչ շերտը, որը կանխում է այդ հատվածում ճաքերի առաջացումը:

Հարկավոր է նաև հետևել երեխայի սպասքի, հագուստի, անկողնային պարագաների և սենյակի մաքրությանը (սպասքն ախտազերծել, պահպանել հագուստի մաքրությունը, իսկ սենյակում խոնավ մաքրություն անել և օրական 4-5 անգամ օդափոխել):

Եթե բժիշկը երեխային հակաբիոտիկներ է նշանակել, ապա կաթնասնկախտից խուսափելու համար պետք է նշանակվի նաև ֆլուկոնազոլ (օրական 3-5 մլ մարմնի զանգվածի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց):

Նորածին երեխաների մոտ կաթնասնկախտի բուժումը

Կաթնասնկախտի բուժումը հարկավոր է սկսել այն հայտնաբերելու պահից: Ընդ որում՝ բուժում պետք է ստանան և՛ մայրը, և՛ երեխան: Կախված վարակման աստիճանից՝ խորհուրդ է տրվում հեռացնել սպիտակ փառը կերակրի սոդայի լուծութով (1 ճ.գ. սոդան լուծել 1 բաժակ եռացրած ջրում), այնուհետև մշակել ախտահարված հատվածները հատուկ միջոցով: Կարող է նշանակվել նաև դեղորայքային բուժում:

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի փորձել ինքնուրույն բուժել կաթնասնկախտը, քանի որ բուժում կարող է նշանակել միայն մանկաբույժը՝ հիմնվելով համապատասխան անալիզների և բուժզննման արդյունքների վրա:

Այս հիվանդությունը բավականին կայուն է հակաբիոտիկների և տարբեր դեղամիջոցների նկատմամն, ուստի բուժումը պետք է անցկացվի բժշկի հսկողության տակ: Կաթնասնկախտի բուժումը տևում է առնվազն 14 օր, իսկ բարդությունների դեպքում այն շարունակվում է հիվանդանոցային պայմաններում:

Նյութի աղբյուրը՝ ihappymama.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook