Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

«Նորք» ինֆեկցիոն կենտրոնը վերանորոգման պատճառով կգործի նոր հասցեում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում  (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից.

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով՝ ապահովելով մեր քաղաքացիների լիարժեք բուժսպասարկումն ու բուժօգնությունը», – ասվում ՝ հաղորդակցության մեջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook