Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

«Նորք – Մարաշ» Բժշկական Կենտրոնում հերթական անգամ հաջողությամբ իրականացվեց սրտի աորտալ փականի վիրահատություն ներանոթային ճանապարհով

«Նորք – Մարաշ» Բժշկական Կենտրոնում հերթական անգամ հաջողությամբ իրականացվեց սրտի աորտալ փականի վիրահատություն ներանոթային ճանապարհով ( #TAVI )
Հայաստանում առաջին անգամ նման վիրահատությունը ևս կատարվել է «Նորք – Մարաշ» Բժշկական Կենտրոնում 2019 թվականի հոկտեմբեր ամսին: Մենք արդեն բազիցս ունեցել ենք նման վիրահատություններ և կարող ենք հստակ ասել, որ այս բացառիկ վիրահատությունը հաստատուն քայլերով իր տեղն է գտնում Հայաստանի առողջապահության ոլորտում:
283330949_5085744561464795_7176319104487496883_n
Վիրահատությունը մեր կենտրոնի մասնագետները կատարել են Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության աշխատակազմի ենթակայության տակ գտնվող թիվ 1 կլինիկական ռենտգենաբանական ախտորոշիչ բաժանմունքի էնդովասկուլյար սրտանոթային վիրաբույժ Արման Հենրիկի Դավթյանի հետ:
Հիվանդը 79-ամյա կին է, ում մոտ առկա էր աորտալ փականի կրիտիկ նեղացում, ինչը կյանքի համար անահամատեղելի է: Սովորաբար նման դեպքերում բաց վիրահատություն է կատարվում, սակայն կնոջ դեպքում դա ռիսկային էր, հետևաբար որոշում կայացվեց կատարել փակ վիրահատություն: Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է առողջացման փուլում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook