Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ, ախտորոշում որի հետ մարդիկ հաճախ դժվար են համակերպվում,ինչը նաև սխալ պատկերացումների արդյունք է

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ, ախտորոշում որի հետ մարդիկ հաճախ դժվար են համակերպվում,ինչը նաև սխալ պատկերացումների արդյունք:Իսկ երբ հերթը հասնում է ինսուլին ընդունելուն,պացիենտը հիշում է մի շարք միֆեր և հրաժարվում թերապիայից:

👩‍🔬 Էնդոկրինոլոգ Ավետիսյան Անահիտը  կներկայացնում է  իր պրակտիկայում  ամենահաճախ հանդիպողները:

ՄԻՖԵՐԸ գնացինք😉👇

1.  Ինսուլինը առաջացնում է կախվածություն
ՄԻՖ Է💥Պացիենտների մեծ մասը լսել են,որ հորմոները առաջացնում են կախվածություն 🧐 և դա հենց ամենատարածված պատճառը, երբ հիվանդները հրաժարվում են ինսուլին ընդունելուց

2.Ինսուլին ստացող պացիենտները պետք է սնվեն հատուկ ժամերի
ՄԻՖ Է💥ժամանակակից աշխարհում առաջարկվում են կարճ և երկար ազդող ինսուլինների տարբերակներ ( օրինակ բազալ-բոլուս տարբերակով),որի ժամանակ սննդի ընդունումը կարող է լինել ցանկացած ժամի

3. Պացիենտը կապվում է տան հետ ( չի կարող դուրս գալ, որովհետև ներարկում պետք է անի)
ՄԻՖ Է💥Ինսուլինի կիրառման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս կատարել ներարկում ցանկացած վայրում ( ճանապարհին , աշխատավայրում ) : Ինսուլինի ներարկումից առաջ հատուկ սպիրտային մշակման կարիք չկա , հնարավոր է ներարկումը կատարել նաև հագուստի վրայից

4 ինսուլինը հանգեցնում է քաշի ավելացման
ՄԻՖ Է💥Ճիշտ ընտրված դոզայի դեպքում քաշի ավելացումը բացառվում է (երբ պացիենտը ստանում է իր տարիքին , սեռին և քաշին համապատասխան դոզա)

5 Ինսուլինը հիվանդությունը ավելի ծանր է դարձնում
ՄԻՖ Է💥 հիվանդության ծանրությունը որոշվում է բարդությունների առկայությամբ,իսկ ժամանակին և գրագետ ինսուլինոթերապիան կանխում է ՇԴ-ի հնարավոր բարդություները !

6 ինսուլինը ազդում է աչքերի և երիկամների վրա
ՄԻՖ Է💥ինսուլիները ոչ մի օրգանի վրա կողմնակի ազդեցություն չունեն ի տարբերություն մյուս հակահիպերգլիկեմիզացնող միջոցների ։

👩‍🔬Եվ միշտ հիշեք, որ դիաբետի ժամանսկ շատ կարևոր է ճիշտ ինքնահսկումը, այն է ժամանակ առ ժամանակ արյան մեջ գլյուկոզայի քանակի հսկումը և ճիշտ դոզավորման պահպանումը

👩‍🔬Հաջորդիվ կպատմեմ ինսուլինի ներարկման ժամանակակից մեթոդների և ճիշտ տեխնիկայի մասին այնպես որ ասում եմ…Շարունակելի💜

Leave a Reply

x Close

Like Us On Facebook