Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Շոկոլադե դիմակ պզուկների դեմ

Без названияԴեռևս հին ացտեկներին և մայաներին էր հայտնի, որ շոկոլադն առանձնահատուկ տեղ ունի մարդու սննդակարգում և դիմահարդարման մեջ: Դառը սև շոկոլադը հարուստ է հատուկ հակաօքսիդանտներով, պոլիֆենոլներով և ունի օրգանիզմն առույգացնող հատկություն: Այն պարունակում է մաշկի համար շատ օգտակար հանքանյութեր` մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ,ֆոսֆոր և այլն: Շոկոլադի և կակաոյի  բաղադրության մեջ պարունակվող կակաոյի յուղը հրաշալիորեն փափկեցնում և երիտասարդացնում է մաշկը:

Թավշե մաշկ ունենալու համար -20 գ. հալած շոկոլադին ավելացնել 1-ական ճաշի գդալ թթվասեր և սպիտակ կավ: Խառնել միմյանց հետ, մինչև ստացվի համասեռ զանգված: Զանգվածը քսել դեմքին և պարանոցին, պահել 20-25 րոպե: Լվանալ գոլ ջրով:

Հարթ մաշկ ունենալու համար-30 գ. հալած շոկոլադին ավելացնել 1-ական թեյի գդալ վարսակի ալյուր, ձիթայուղ, խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դեմքին, պարանոցին և լանջաբացվածքին: Պահել 20-25 րոպե, լվանալ գոլ ջրով:

Դիմակ անփայլ մաշկի համար

Գունատ մաշկը կարելի է աշխուժացնել հետևյալ շոկոլադե դիմակով. սև շեկոլադի 3-4 կտոր խառնեք ելակի կամ բանանի պյուրեի հետ, քսեք դեմքին` պահելով 20 րոպե և լվացեք սառը ջրով:

Սնուցող շոկոլադե դիմակ չոր մաշկի համար

Վերցրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, ձվի դեղնուց և մեկ գդալ տաք շոկոլադ, խառնեք և ստացվածը քսեք դեմքի մաշկին` պահելով 45 րոպե:

Հակասեպտիկ դիմակ պզուկների դեմ

Մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթը խառնեք տաք սև շոկոլադի և մեկ թեյի գդալ դարչինի հետ: Խառնեք և դեմքին քսած պահեք 20 րոպե: Դիմակն արդյունավետ կերպով վերացնում է կարմրությունը, պայքարում պզուկների դեմ: Դիմակին կարելի է ավելացնել մեղր և վարսակի ալյուր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook