Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Շվեյցարական Ալպերում սառցաբեկորների ընկնելու հետևանքով երկու լեռնագնաց մահացել է

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում Ալպյան լեռներում սառցաբեկորների ընկնելու հետևանքով մահացել է երկու լեռնագնաց, ինը վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Պատահարի հետևանքով սկսված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանվել են 17 լեռնագնացներ, ովքեր տարբեր խմբերով եղել են այդ հատվածում:

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվել են 40-ամյա ֆրանսիացի և 65-ամյա իսպանացի: Ինը վիրավորներից երկուսի վնասվածքները լուրջ են:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook