Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ո՞ր ըմպելիքն է օգնում կանանց ավելի հեշտ տանել նախադաշտանային սինդրոմի շրջանը

Կանանց համար գարեջուր խմելն ավելի օգտակար է, քան տղամարդկանց, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է սննդաբան Օլգա Պերեւալովան։ Ընդ որում, փորձագետն ընդգծել է, որ փրփուր ըմպելիքը միշտ չէ, որ օգտակար է նաեւ կանանց։

Նա հիշեցրել է, որ այն ֆիտոէստրոգեններ է պարունակում՝ կանացի սեռական հորմոնների բուսական անալոգներ: Դրա շնորհիվ ըմպելիքը կօգնի ավելի հեշտ տանել նախադաշտանային սինդրոմը։ Այն ներդաշնակեցնում է հորմոնալ բալանսն օրգանիզմում։

Սակայն կանայք չպետք է պարբերաբար գարեջուր խմեն: Խմիչքը «կօգնի» քաշ հավաքել, բացասաբար կանդրադառնա աղիքային միկրոֆլորայի վրա եւ գարեջրային ալկոհոլիզմի զարգացման կհանգեցնի։

Սննդաբանը նշել է, որ փրփրուն ըմպելիքների հաճախակի օգտագործումը կարող է աղետալի լինել կնոջ արտաքինի համար։ Գարեջրի սիրահար կանայք սովորաբար մեծ փոր եւ փոքրիկ ոտքեր ունեն, իսկ դեմքը մոխրագույն է եւ այտուցված, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook