Thursday, May 9, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ո՞ր սննդային բորբոսը կարող է մահացու լինել

Սննդի վրա որոշ գույների բորբոսը կարող է մահացու լինել: Այս մասին նախազգուշացնում է թունաբան Միխայիլ Կուտուշովը (Ռուսաստան)։

«Դոկտոր Փիթեր» պարբերականը հայտնում է, որ ամենաթունավորը դեղին բորբոսն ու սեւ փտումն է։

Առաջինն ուժեղ միկոտոքսին է առաջացնում, որը թոքերի լուրջ վնասման է հանգեցնում եւ մահվան է հանգեցնում: Իսկ երկրորդը, որն ապրում է հացի վրա, ալկալոիդ ֆումիգոկլավին է արտադրում, որը ծանր թունավորում եւ ասպերգիլոզ է առաջացնում, որը հեմոլիտիկ եւ հակագենային ազդեցություն ունի, ինչպես նաեւ՝ ընդգծված ալերգեն հատկություն։

Մասնագետի խոսքով՝ բորբոսով պատվում են խոնավ եւ շոգ միջավայրում պահվող մթերքները: Բորբոսնելու ամենաարագ ճանապարհը հացը կտրատելն ու պոլիէթիլենով փաթեթավորելն է։ Ընդ որում, եթե հացի վրա բորբոսի հետքեր չկան, բայց կա փտածության եւ բորբոսի հոտ է գալիս, դա նշանակում է, որ այն արդեն սկսել է բորբոսել:

«Եթե մթերքը բորբոսով է պատված, ապա խորհուրդ է տրվում պարզապես չօգտագործել այն: Կա, իհարկե, սննդային բորբոս, օրինակ՝ պանիրների վրա, բայց դա այլ պատմություն է։ Այդպիսի բորբոսը աճեցվում է հատուկ եւ՝ հատուկ ձեւով»,- նշել է մասնագետը:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook