Saturday, April 27, 2024
Նորություններտեսանյութեր

«Որդուն կորցրած մոր դեմքին ժպիտ է հայտնվել». ծնվել է 44-օրյա պատերազում զոհված Կարեն Ավագյանի

44-օրյա պատերազմը Ավագյանների ընտանիքից խլել է միակ զավակին: Կարենը մի քանի ամիս էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը: Ընկերների հետ կռվել եւ անմահացել է՝ հետմահու պարգեւատրվելով արիության մեդալով:

Կարենի զոհվելուց որոշ ժամանակ անց Նելլի Ավագյանը հասկացել է՝ եթե կյանքը շարունակվում է, ուրեմն պետք է կրկին մայրանալ:

Հղիության հաստատումից հետո եկել է «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոն: Այսպես «Էրեբունի» ծննդատանը սկսվել է Նելիի երկար ճանապարհը: Հղիի հուզական վիճակը, ապրումները, առողջական որոշակի խնդիրները բժիշկներին անընդհատ ստիպում էին վերահսկել սպառնացող վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկերը: Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի բժիշկների հետ  հղիությունը հնարավոր եղավ հասցնել 36 շաբաթական ժամկետի, որից հետո ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը կատարել է կեսարյան հատումը: Փոքրիկը ծնվել է 3 կգ-ից մի փոքր ավելի քաշով, 47 սմ հասակով:

Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, ասում են՝ տանը Կարենի անունը նորից պետք է լսվի:

Նելլի Ավագյանը երազում է` փոքրիկն իր հերոս եղբոր նման թող լինի՝ քաջ ու բարի: Մի քանի օրական Կարենը ստիպել է, որ որդուն կորցրած մոր դեմքին ժպիտ հայտնվի, հիմա նրանք ապրելու թե հույս, թե ցանկություն ունեն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook