Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ու՞մ անունն է կրում Ս․ Վ․ Մալայանի ակնաբուժական կենտրոնը

1978 թվականին Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի գլխավորությամբ Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի վրա կազմավորվել է Երևանի ակնաբուժական կենտրոնը, որի բացումը կատարվել է նույն թվականի մարտին:

▶️1978 թվականի հունիսի 7-ին Սերգեյ Մալայանը կենտրոնում կատարել է առաջին` կատարակտի վիրահատությունը: 1998 թվականից ակնաբուժական կենտրոնը կրում է Սերգեյ Մալայան գիտնականի և բժշկի անունը՝ իր որդու՝ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Սերգեյի Մալայանի նախաձեռնությամբ: Կենտրոնի սրահում տեղադրվել է Սերգեյ Մալայանի բրոնզե կիսանդրին:

➡️ Սերգեյ Մալայանը ստեղծել է աչքի տեսողության չափման հայերեն լեզվով աղյուսակը, ռուս-հայերեն-լատիներեն բառարանի հեղինակն է, որն այսօր միակն է Հայաստանում: Ս. Մալայանը հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատանքների և «Աչքի անատոմիան և ֆիզիոլոգիական օպտիկան» դասագրքի: Ցավոք, նրա գիտական բեղմնավոր գործունենությունը ընդհատվեց ուժերի ծաղկման շրջանում՝ 1978թ. օգոստոս ամսին հեռացավ կյանքից: Կենտրոնը գործում է շուրջ 42 տարի՝ լինելով մոնոպրոֆիլ միակ կենտրոնը ՀՀ-ում: Հիմնական շեշտը դրվում է բարձրակարգ մասնագետների շարունակական կրթման վրա: Նրանց գերակշիռ մասը որակավորվել են արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ-ում: Կենտրոնի բժիշկները ամեն տարի մասնակցում են տարբեր առաջադեմ գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Լինելով ակնաբուժության ոլորտում բազմապրոֆիլային ամենամեծ բուժհաստատությունը՝ այն հագեցած է ժամանակակից գրեթե բոլոր սարքավորումներով, որոնք էլ հնարավորություն են տալիս կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Վստահ կարող եմ ասել, որ աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատությունները, հետազոտությունները կատարվում են Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուսումնական ամենամեծ ամբիոն և հետ դիպլոմային կրթական բազա: Այստեղ աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 2 գիտության- դոկտոր, 8 գիտությունների թեկնածու:

eyecenter.am

Ֆուչիկի փող., 30 շենք 
Հեռ․(010) 344944

96679599_3226634294047759_8314469137824874496_n

97068985_3226634230714432_2162945182373249024_n

96291843_3226634097381112_3349982187737841664_n

 

97468094_3226634187381103_6998020215166468096_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook