Sunday, April 28, 2024
Նորություններ

Ուսումնական նյութեր` էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվողների համար

Էլեկտրոնային առողջապահության (e-health) համակարգի ներդրումը ներառված է ՀՀ կառավառության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում:

Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը մի կողմից թույլ կտա ավտոմատացնել և դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը և թղթային գրանցումները, բժշկին ապահովել քաղաքացու հիվանդության պատմության առցանց հասանելիությունը, իսկ մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներին տրամադրել բժշկական հաստատություններ այցերի առցանց պլանավորումը, ինչպես նաև սեփական հիվանդության պատմության դիտման հնարավորությունը:

Այս համակարգի ներդրման շրջանակներում բժշկական հաստատությունների մասնագետների համար պատրաստվել են ուսումնական նյութեր, որոնց միջոցով կարելի է ամբողջությամբ անցնել համակարգի ուսուցման դասընթացը:

Մշակված ուսումնական նյութերին, դրանց թարմացումներին և համալրումներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ/ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ դարանում:

http://moh.am/?section=static_pages/index&id=710

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook