Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Չի կարելի համբուրել երեխայի շուրթերը

Մարդիկ պատրաստ են ամեն հնարավոր ու անհնար բանի՝ իրենց երեխաներին պաշտպանելու համար: Հաճախ մարդիկ զարմանում են այն մայրիկների վրա, որոնք յուրաքանչյուր 5 րոպեն մեկ վազում են բժշկի և դողում են երեխայի առողջության վրա, սակայն Մեծ Բրիտանիայի բնակչուհի Կլեր Հենդերսոնի պատմությունը կստիպի շատերին վերանայել իրենց կարծիքը:

Բրիտանուհին պատմում է, որ իր հարազատներից կամ ընկերներից որևէ մեկը մի անգամ իր նորածին դստեր՝ Բրուկի շուրթերն է համբուրել, որից հետո նա 5 օր հիվանդանոցում է անցկացրել, քանի որ երեխայի շուրթերին, այտերին ու կզակին հերպես է առաջացել: Բարեբախտաբար Բրուկին հաջողվել է փրկել, սակայն մեծ մասամբ հերպեսի վիրուսը մինչև 3 ամսական երեխաների համար մահացու է լինում:

Այս դեպքից հետո Կլերը սոցցանցերից մեկում գրել է. «Այս պատմության բարոյախոսությունն այն է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ որևէ մեկը համբուրի ձեր նորածին երեխայի շուրթերը, նույնիսկ եթե այս մարդը լիովին առողջ է թվում: Իսկ եթե որևէ մեկը մրսած է, ապա խնդրեք նրան մինչև ապաքինվելը հեռու մնալ փոքրիկից»:

Հարկ է հիշել, որ ծնվելուց հետո 6 շաբաթվա ընթացքում երեխաների իմունային համակարգը, որն անհրաժեշտ է մանրէների դեմ պայքարելու համար, գրեթե զարգացած չէ: Պետք չէ թերահավատորեն վերաբերվել երեխայի առողջության պաշտպանության տարրական կանոններին, քանի որ երեխային ամեն կերպ պաշտպանելը բոլոր ծնողների պարտականությունն է:

med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook