Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Պանրի ծագման պատմությունը

Լայն տարածում ունի այն համոզմունքը, որ պանիրն առաջին անգամ պատրաստել են Մերձավոր Արևելքում: Ըստ լեգենդի` պանիրը պատահմամբ հայտնաբերել է մի արաբ շրջիկ, որը պարկի մեջ կաթ էր լցրել, որը ծառայելու էր որպես սնունդ անապատում: Մի քանի ժամ ձիով ճանապարհ անցնելուց հետո նա կանգնում է` հագեցնելու ծարավը: Նա նկատում է, որ կաթը վերածվել է թափանցիկ հեղուկի և մի կտոր սպիտակ զանգվածի: Ավելի ուշ արաբը հասկանում է, որ հեղուկը ըմպելի է, իսկ սպիտակ զանգվածը` ուտելի:

Հռոմեացիների շրջանում պանիրն ավելի լայն տարածում է ստանում: Պանրագործությունը հիմնվում է հմտության և գիտելիքի վրա` հասնելով բարձր մակարդակի: Այդ ժամանակ արդեն պարզ է դառնում, որ պահպանման տարբեր ջերմաստիճաններն ու պայմանները պայմանավորում են տարբեր տեսակի պանիրների ստեղծումը:

Հռոմեացիների մեծ տներն ունեին պանրի պատրաստման համար հատուկ խոհանոց և պանրի հասունացման հատուկ պահոցներ: Մեծ քաղաքներում կային նաև հատուկ վայրեր, որտեղ կարելի էր ծխեցնել պանիրը:

Միջնադարում քահանաները դառնում են պանրի պատրաստման նորարարներն ու զարգացողները: Հենց նրանց ենք պարտական պանրի` այսօրվա շատ տեսակների համար:

Հայկական պանիրներ

Հայերը պանիր պատրաստել են դեռ հին ժամանակներից: Այն դարձել է հայերի սննդակարգի անբաժանելի մասը: Ամենից հայտնի տեսակներից են լոռին և չանախը: Երկուսն էլ աղի սպիտակ պանիրներ են, որ պահվում են աղաջրում:

Պանրի մեկ այլ հայտնի տեսակ է թել պանիրը, որը պատրաստվում է սպիտակ պանրից: Թելերը ստացվում են հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ՝ պատրաստման ընթացքում ձգելու միջոցով:

Ավանդական հայկական պանիրը պատրաստվում է այծի կաթից: Այն հասունացվում և պահվում է կերամիկական հատուկ տարաներում: Ստացվում է սպիտակ, փափուկ, նուրբ պանիր: Հայաստանում պատրաստվում է նաև ոչխարի պանիր:

Ֆրանսիական պանիրներ

Ֆրանսիացիները ոչ միայն շատ են պանիր ուտում, այլև հպարտանում են այս կաթնամթերքի իրենց տեսականիով:

Ֆրանսիացիներն ունեն պանրի պատրաստման հետաքրքիր մշակույթ: Նրանք այնքան լուրջ են վերաբերվում այս ամենին, որ ունեն պանրի որակը վերահսկող հատուկ կառույց:

Նյութը ՝ civilnet.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook