Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններ

Պորտի ֆունգուս

Պորտի ֆունգուսը դա նորածինների մոտ պորտալարի պորտային վերքի մեջ գրանուլացիոն հյուսվածքի ավելցուկային գերաճն է, որն ունի սնկի ձև:
▫️Հիվանդության պատճառը պորտալարի մնացորդի ոչ ճիշտ խնամքով երկարատև ապաքինումն է, որի ժամանակ զարգանում է պարզ կամ ֆլեգմոնային օմֆալիտ։ Արտաքին տեսքով` գունատ, վարդագույն կամ մոխրագույն կլորացված գոյացություն մինչև 1,0 սմ տրամագծով, ձեռքով դիպչելիս պնդ է:
▫️Գրանուլյացիոն հյուսվածքը շատ բարակ է և նուրբ, հետևաբար, մանրէների ներթափանցումից կարող է բարդանալ առաջացնելով պորտիկի շուրջ մաշկի կարմրություն և այտուց, նկատվում է գոյացության մակերեսի մացերացիա։
▫️Վերքից արտազատվում է տհաճ հոտով պղտոր հեղուկ։ Երեխան դառնում է անհանգիստ և հաճախ լաց է լինում, ավելի վատ է ուտում և դժվար է քաշ ավելացնում: Շրջվելիս և հագուստ փոխելիս նորածինը բարձր ճչում է, քանի որ դիպչելը ցավ է պատճառում։
Ժամանակին ախտորոշման և բուժման բացակայության դեպքում հիվանդությունն անցնում է նեկրոտիկ ձևի։ Ախտորոշման համար բավարար է արտաքին զննումը:
❕Հիվանդության բարդ ընթացքի և թարախային վարակի ավելացման համար ցուցված են լրացուցիչ մեթոդներ։
Առկա է բուժման 2 տարբերակ՝ պահպանողական կամ վիրահատական հեռացում։
Նյութը՝ Dr. Samvel Martikyan / Սամվել Մարտիկյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook