Sunday, April 28, 2024
Նորություններ

Պտղի սեռով պայմանավորված աբորտների շուրջ մարդկանց մտածելակերպը փոխվել է. ՀԿ ղեկավար

«Սոցիալ-հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեք ամիս շարունակ Վայոց ձորի Ելփին, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Գողթանիկ, Հերմոն, Եղեգիս, Զեդեա համայնքներում, Մալիշկայի եւ Եղեգնաձորի մի շարք կրթօջախներում պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ է իրականացրել՝ «Մի՛ սպանիր» խորագրով:

Կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանի խոսքով՝ կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, կինոդիտումներ, այլ միջոցառումներ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը։ Հանրությանը նաեւ թեմայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանել:

Կազմակերպությունում կարեւորում են հատկապես տղամարդկանց մասնակցությունը ծրագրին։ Խնկանուշ Մարկոսյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են հատուկ միջոցառում կազմակերպել չորս եւ ավելի դուստր ունեցող մայրերին:

Ծրագրի արդյունքում, Խնկանուշ Մարկոսյանի հավաստմամբ, մարդկանց մտածելակերպում սելեկտիվ աբորտների հետ կապված փոփոխություններ են նկատվում։ Նույնն են պնդում նաեւ բժիշկները։

«Մենք շեշտը դնում ենք մտածելակերպի փոփոխության վրա։ Մի բան ենք հասկացել. օրենքներով կամ այլ կերպ հնարավոր չէ խնդրին լիարժեք լուծում տալ։ Անհրաժեշտ է մարդկանց մտածելակերպի, մոտեցումների փոփոխություն։ Մարդիկ խորությամբ չեն պատկերացնում, որ դա ոչ միայն իրենց անձնական, ընտանիքի, այլեւ ժողովրդագրական խնդիր է»,- նշում է Խնկանուշ Մարկոսյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook