Sunday, April 28, 2024
Նորություններ

Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար նոր շենք կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում որոշեց ակելացնել «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելը:

Որոշման հիմնավորման  մեջ նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը, որը լի է տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներով և ռազմական ագրեսիայի սպառնալիքով՝ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքման և ըստ կարիքի արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների ապահովման։

Առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ արյան հավաքումն իրականացնող մարզային ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից:

 Ներկա պահին Ընկերության շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս իրականացնել արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորում ու որակյալ պահպանում։ Ուստի անհաժեշություն է առաջացել Ընկերության համար ստեղծել նոր շենքային պայմաններ արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորման ու որակյալ պահպանման համար:

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» պատրաստակամություն է հայտնել շուրջ 600 մլն դոլարին համարժեք դրամի չափով աջակցել արյան ծառայության արդիականացմանը։

Ընկերության կողմից իրականացվել է Երևանում արյան բանկի համար նոր մասնաշենքի կառուցման նախագծի մշակում, որի նախահաշիվը կազմել է 668,101.4 հազ. դրամ։ Իրականացված մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել «Շին» ՍՊ ընկերությունը, որը ներկայացրել է 554 մլն դրամ գնային առաջարկ։

Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Հիմնադրամի կողմից նախատեսվող աջակցությունից զատ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել 80,000.0 հազ. դրամ գումար, կառուցման համար անհրաժեշտ մնացած գումարների հատկացումները կիրականացվեն 2023 թվականի ընթացքում:

Հատկանշական է, որ Հիմնադրամը սկզբունքային է համարում 600,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ֆինանսավորումն իրականացնել շինարարական աշխատանքները պետության աջակցությամբ մեկնարկելուց որոշակի ժամանակ հետո։

Խնդրի առաջնահերթությունից ելնելով անհրաժեշտություն է առաջացել սարքավորումներով հագեցվածության ապահովման նպատակով շուրջ 80 մլն դրամ, որը նախատեսվում է տրամադրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից՝ Ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելով` 80,000.0 հազ. դրամի չափով։

News.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook