Sunday, April 28, 2024
Նորություններտեսանյութեր

«Սա բժշկական օգնության որակի կարևոր էլեմենտ է». Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը:

«Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ նախարարը շրջել է բաժանմունքի սրահներում, ծանոթացել աշխատանքային նոր պայմաններին, ծառայության հնարավորություններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը:

Հայաստանում նմանը չունեցող բաժանմունքի ստեղծումը հրամայական էր դարձել ինչպես հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված, այնպես էլ որակապես նոր, անհետաձգելի ծառայության ստեղծման առումով: Նոր ծառայության ստեղծման հիմքում դրված է բուժօգնությունը պացիենտին մոտեցնելու և հասանելի դարձնելու գաղափարը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook