Saturday, April 27, 2024
Նորություններ

Սիբիրում արտասովոր մակաբույծով վարակված հիվանդին «Արմենիա» ՀԲԿ-ում հաջողությամբ վիրահետել են

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայում կատարվել է բացառիկ վիրահատություն՝ ալվեոկոկոզի կապակցությամբ լյարդի ձախ բլթի մասնահատում։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը, ալվեոկոկոզը պարազիտային հիվանդություն է, որն առավելապես ախտահարում է լյարդը, բնորոշվում է ագրեսիվ ընթացքով: Հիվանդությունը էնդեմիկ է մասնավորապես Ռուսաստանի Դաշնության արեւելյան շրջանում՝ Սիբիրում:

Հիվանդ Մ.Հ.-ն, 57 տարեկան, նշում էր, որ երեք տարի ապրել է Արեւելյան Սիբիրի բնակավայրերից մեկում: Հիվանդությունը զարգացել էր 17 տարիների ընթացքում եւ ախտահարել լյարդի ամբողջ ձախ բիլթը:

Չնայած հիվանդությունը Հայաստանում հազվադեպ է հանդիպում, «Արմենիա» ՀԲԿ ախտորոշման բաժանմունքի համակարգչային շերտագրման ծառայությունը (ռադիոլոգ Կարինե Մանուկյան) անսխալ ախտորոշեց այն:  «Լյարդի ալվեոկոկոզ» ախտորոշմամբ հիվանդն ընդունվեց առաջին Վիրաբուժական բաժանմունք (բաժանմունքի վարիչ Խաչատուր Էյրամջյան, բուժող բժիշկ՝ Ֆելիքս Մելքոնյան):

____2____1

Նախավիրահատական հետազոտություններից եւ նախապատրաստությունից հետո հիվանդը վիրահատվեց ընդհանուր անզգայացմամբ (անեսթեզիոլոգ՝ Տատյանա Զագինայլո, բաժանմունքի վարիչ՝ Արա Ղազարյան): Վիրաբույժների խումբը (վիրահատող՝ կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյան, օգնականներ՝ Ֆելիքս Մելքոնյան, Հայկ Հովհաննիսյան) կատարեց լյարդի ձախ բլթի հեռացում՝ ձախակողմյան հեմիհեպատէկտոմիա արյան նվազագույն կորստով:

_3

Վիրահատությունից մի քանի ժամ անց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ծառայության ղեկավար՝ Արիստ Ղազարյան, բաժանմունքի վարիչ՝ Սուրեն Մակարյան) հիվանդն արդեն ուներ պարզ գիտակցություն, շնչում էր ինքնուրույն՝ առանց ապարատային օժանդակության:

Հետվիրահատական շրջանն անցավ հարթ, առանց բարդությունների: Սպասվում է հետագա հակահելմինթային բուժում հիվանդության կրկնության կանխարգելման նպատակով:

Դեպքը հետաքրքիր է ինչպես ախտահարման տեսակով, այնպես էլ վիրահատության ծավալով: «Արմենիա» ՀԲԿ ծառայությունների, մասնավորապես Վիրաբուժության կլինիկայի հնարավորությունները թույլ են տալիս կատարել նման ծավալուն վիրահատություններ բարեհաջող ելքով: Կլինիկան ունի լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի տարբեր ախտահարումների կապակցությամբ վիրահատությունների հարուստ փորձ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook