Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Սննդամթերքի 7 տեսակ, որ կարելի է ուտել երեկոյան ուշ ժամին և չգիրանալ.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը:Ներկայում սննդաբանները հաճախ են նշում, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար 18:00-ից հետո ոչինչ չուտելու կանոնը պարզապես միֆ է: Իրականում կան սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ միայն կարելի է, այլև պետք է ուտել երեկոյան: Սննդաբանները ներկայացրել են 10 մթերք, որոնք կարելի է ուտել երեկոյան և չգիրանալ:

Հարկ է հիշել, որ մարդու օրգանիզմը միշտ բացասաբար է արձագանքում քաղցին: Սա հատկապես վերաբերում է կանանց, քանի որ նրանց օրգանիզմը նախատեսված է երեխա լույս աշխարհ բերելու համար և սննդարար նյութերի պակասը կամ խիստ դիետաներն ընկալվում են որպես «աղետի ազդանշան»: Երբ մարդը զրկում է իրեն սննդից, նրա օրգանիզմը սկսում է էներգիա պաշարել և կալորիաներն այրելու փոխարեն կուտակում է դրանք:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մարդը չի ուտում երեկոյան 18:00-ից հետո, ապա հաջորդ օրն ընդունած սնունդը կուտակվում է ճարպաշերտերի տեսքով: Սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարելի է ուտել երեկոյան և չանհանգստանալ ավելորդ կիլոգրամների համար:

1.      Կաթնամթերք. կեֆիրը, մածունը, կաթնաշոռը, բնական յոգուրտը և այլ կաթնամթերքը հեշտ յուրացվող սպիտակուցների հիանալի աղբյուրը են, որոնք չեն ծանրաբեռնում օրգանիզմն ու չեն կուտակվում ճարպի տեսքով: Սակայն հարկ է հիշել, որ կաթնամթերքը չպետք է քաղցր լինի, իսկ դրա չափաբաժինը չպետք է գերազանցի 200 գրամը:

2.      Կաթ. քնելուց առաջ տաք կաթ խմելը նույնպես հիանալի տարբերակ է քաղցը հագեցնելու և չգիրանալու համար: Այն ոչ միայն հարուստ է սպիտակուցներով, այլև պարունակում է տրիպտոֆան՝ ամիաթթու, որը հանգստացնում է և օգնում է քնել, իսկ որքան լավ է մարդը քնում, այնքան քիչ է հավանականությունը, որ հաջորդ օրն էներգիա ստանալու համար նա քաղցր ու ճարպոտ սննդամթերք կօգտագործի:

3.      Հավկիթ. հավկիթն օգտակար սպիտակուցների աղբյուր է: Այս դեպքում լավագույն տարբերակ կլինի  2 հատ խաշած ձուն կամ երկու ձվով, լոլիկով ու սպանախով ձվածեղը:

4.      Թռչնամիս. հավի կամ հնդկահավի միսը (առանց կաշվի) նպաստում է նյութափոխանակության գործընթացների ակտիվացմանը և չի խանգարում գիշերվա քունը: Բացի այդ, թռչնամիսը պարունակում է А, Е, В վիտամիններ և մի շարք օգտակար հանքանյութեր: Այն գրեթե չի պարունակում ածխաջրեր, ուստի չի փչացնում կազմվածքը: Լավագույն չափաբաժինը 100-150 գրամ հավի խաշած կամ շոգեխաշած կրծքամիսն է և նույնքան թարմ բանջարեղենը:

5.      Սպիտակ ձուկ. ձուկը պարունակում է շատ քիչ քանակությամբ ճարպեր և մեծ քանակությամբ օգտակար սպիտակուցներ: Սակայն երեկոյան ուշ ժամին ընթրելու համար հարկավոր է նախապատվությունը տալ ձկան ոչ յուղոտ տեսակներին:

6.      Շոգեխաշած բանջարեղեն. ջերմային մշակումից հետո բանջարեղենում պարունակվող մանրաթելերը շատ ավելի հեշտ են յուրացվում: Ընթրիքի համար բանջարեղենը կարելի է խաշել կամ շոգեխաշել: Այս կերպ պատրաստվցած բանջարեղենը ոչ միայն համեղ է և օգտակար, այլև հիանալի բնական սորբենտ է, որը մաքրում է աղիները տոքսիններից: Սակայն հարկ է հիշել, որ բանջարեղենն անհրաժեշտ է պատրաստել առանց յուղի և ոչ մի դեպքում չչարաշահել աղը:

7.      Հատապտուղներ. մեկ բաժակ ելակի կամ կապույտ հապալասի մեջ պարունակվում է ոչ ավել քան 70 կալորիա, սակայն այդ հատապտուղները հարուստ են մեծ քանակությամբ վիտամիններով ու հակաօքսիդանտներով: Բացի այդ, դրանցում պարունակվող մանրաթելերն ու պեկտինները խթանում են աղիների աշխատանքը, ինչը նույնպես շատ կարևոր է:

Նյութի աղբյուրը՝ goodhouse.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook