Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Սպինա բիֆիդա» խնդիրը հաղթահարած 20-ամյա կինը, չնայած առողջական ռիսկերին, ինքնուրույն մայրացել է և աղջիկ ունեցել

Երբ մայրանալու ցանկությունը անսահման է, խնդիրները հաղթահարվում են🤱🏼💚

«Սպինա բիֆիդա» խնդիրը հաղթահարած 20-ամյա կինը, չնայած առողջական ռիսկերին, ինքնուրույն մայրացել է և աղջիկ ունեցել👼🏻

Հղիության ժամանակ բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ՝ եղել են միզային համակարգի հետ կապված պրոբլեմներ, որոնք կոմպեսացվել են «Շենգավիթ» ԲԿ֊ի ուրոլոգ Կարինե Առաքելյանի օգնությամբ👌

Մանկաբարձ֊գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի հսկողությամբ հղիությունը բարեհաջող է ընթացել🤰🏼🤍

«Շենգավիթ» ԲԿ֊ում կատարվել է կեսարյան հատում՝ ծնվել է 2,7կգ․, 49սմ․ հասակով առողջ երեխա և գտնվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հոգատար հսկողության ներքո👨‍⚕️💚

ՀԳ 1.
✅Կնոջ մոտ երկու ամսականում կատարվել է «Սպինա բիֆիդայի» հեռացում, որից հետո ողջ կյանքում մնացել է ինքնուրույն միզարձակման և աղիների ինքնուրույն գործման հետ կապված խնդիրներ: Կինը 3 տարեկանից սկսած` երեք ժամը մեկ, կատարում է միզապարկի կատետրիզացիա։

ՀԳ 2.
✅Սպինա բիֆիդան նյարդային խողովակի բնածին արատների շարքից է, որի պատճառով նյարդային խողովակի մի մասը չի հասցնում զարգանալ կամ ճիշտ կերպ փակվել և առաջացնում է ողնաշարի և դրա ոսկրերի արատներ:

Նման հիվանդությամբ հղիություն պլանավորելը ռիսկային է❕
Նկարները հրապարակված են պացինետի թույլտվությամբ✔️

Leave a Reply

x Close

Like Us On Facebook