Thursday, May 9, 2024
Նորություններ

Քննարկվում է դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Վերջին տվյալներով՝ Հայաստանում առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47․9 տոկոսը։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երկրորդ դեղաչափն ստացել է, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստվել է 905 հազար 624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսսը»,- ասաց Ավանեսյանը։

Խթանիչ դեղաչափով պատվաստումների թիվը 20 հազար 169 է։

  Ինչ վերաբերում է հիվանդանոցների բեռնվածությանը, ապա, Ավանեսյանի խոսքով, մահճակալների կրճատման գործընթաց է սկսվել։
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ քննարկվում է դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը։

«Նույնիսկ փակ տարածքներում դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի կրել դիմակ»,- ասաց Փաշինյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook