Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Տրամադրությունը բարձրացնող 5 մթերք

Օրգանիզմում տրամադրությունը կարգավորող նեյրոհաղորդիչների մակարդակը կարելի է բարձրացնել սննդով, կարծում է սննդաբան Ալեքսանդր Անդրեեւը (Ռուսաստան):

Life-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ որքան քիչ են օրգանիզմում սերոտոնինը, նորէպինեֆրինը, դոֆամինը, էնդորֆինը եւ տրիպտոֆան նյութերը, այնքան ավելի վատ է մարդու տրամադրությունը։ Դրանց մակարդակը, ըստ մասնագետի, նվազում է սթրեսի, քնի պակասի, ինչպես նաեւ սննդակարգի խախտումների պատճառով։

Սննդաբանի խոսքով՝ հավի միսը, տավարի միսը կամ խոզի միսը կօգնեն պահպանել լավ տրամադրությունը. դրանք վիտամին B12-ի աղբյուր են, իսկ դրանցում պարունակվող ամինաթթու թիրոզինը բարձրացնում է դոֆամինի մակարդակը։

Բանանը տրիպտոֆան է պարունակում, որը մարդու օրգանիզմը սերոտոնինի է վերածում, շարունակում է բժիշկը՝ հավելելով, որ այդ նյութով հարուստ են նաեւ վարսակի ալյուրը եւ հնդկաձավարի շիլան։

Ծովակաղամբը եւս շատ օգտակար է, քանի որ մեծ քանակությամբ B վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են մակերիկամների աշխատանքին եւ կարող են հավասարակշռել ադրենալինի մակարդակը, ինչը թույլ կտա մոռանալ ավելորդ հոգնածության եւ վատ տրամադրության մասին։

Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք նպաստում են ուղեղի բջիջների արդյունավետ աշխատանքին, կարելի է գտնել ընկույզի մեջ, որը եւս խորհուրդ է տրվում ավելացնել սննդակարգում։

news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook