Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Փետրվարի 4-ին Աստղիկ բկ-ում մեկնարկեց Լյարդի փոխպատվաստման թեմայով գիտագործնական կոնֆերանսը

Փետրվարի 4-ին Աստղիկ բկ-ում մեկնարկեց Լյարդի փոխպատվաստման թեմայով գիտագործնական կոնֆերանսը։ Կոնֆերանսը տևելու է երկու օր և կրեդիտավորվել է ՀՀ ԱՆ-ի կողմից 14 տեսական ՇՄԶ կրեդիտով։
Սա Աստղիկ բկ-ի և Ազգային բժշկական պալատի կողմից այս թեմայով կազմակերպված թվով երկրորդ կոնֆերանսն է։
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկան
👨‍⚕️Աստղիկ բկ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հ. Բարսեղյանը,
👨‍⚕️Աստղիկ բկ-ի գլխավոր բժիշկ, բգթ դոցենտ Ռ. Կուրղինյանը,
👨‍💼Ազգային բժշկական պալատի հիմնադիր, նախագահ Ն. Վանեսյանը,
👨‍⚕️ԵՊԲՀ մանկաբուժության մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ Աստղիկ բկ-ում փոխպատվաստված 4 հիվանդի պատմությանը տեսանյութերի միջոցով։
272902296_2694648714015242_7578964795165568101_n
Կոնֆերանսի համայցի հատվածում ներկայացվեց և քննարկվեց երկու հիվանդի վարման դեպքերն ու երրորդ փոխպատվաստված հիվանդի անամնեզը։ Վերջինս անձամբ ներկա էր կոնֆերանսի դահլիճում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook