Փորլուծությունը և ջրազրկումը շատ մեծ վտանգ է երեխայի առողջության համար
Փորլուծությունը վարակիչ հիվանդություն է: Հարուցիչները օրգանիզմ են թափանցում ախտոտված սննդի, ջրի, ծծակների և կեղտոտ ձեռքերի միջոցով: Անորակ սնունդը և մրսածությունը նպաստում են փորլուծության առաջացմանը:
Փորլուծության ախտնշաններն են. ջրիկ, առատ, հաճախացած կղանքը՝ երբեմն արյունային, փսխումը, ախորժակի անկումը, ջերմության բարձրացումը, ծանր դեպքերում՝ ցնցումները:
Հաճախակի փորլուծության և փսխման պատճառով օրգանիզմից ջուրն ու աղերը հեռանում են, և երեխան կարող է ջրազրկվել: Ջրազրկումը շատ մեծ վտանգ է երեխայի առողջության համար և արտահայտվում է հետևյալ նշաններով:
- Քաշի արագ անկում:
- Աչքերի ներս ընկնել
- Շրթունքների և լեզվի արագ չորացումը
- Ծառավի զգացումը
Ջրազրկման հետագա խորացումը բերում է հետևյալ նշանների առաջացմանը.
- Ընդհանուր անհանգստություն
- Քնի խանգարում
- Արտահայտված ծարավի զգացում:
- Մեզի քանակի և հաճախականության նվազում:
- Լացելիս արցունքների բացակայություն, աչքերի ներս ընկնում:
- Շրթունքների և լեզվի արտահայտված չորություն:
- Ջերմության բարձրացում (ոչ մշտական նշան է):
- Ախորժակի անկում
Ծանր ջրազրկման նշաններին են՝
- Անգիտակից կամ քնկոտ վիճակ:
- Խիստ ներընկած չոր աչքերը
- Հեղուկներ խմելու անկարողություն:
- Ջերմության խիստ բարձրացում ՝ 39-40 C կամ անկում 35 C -ից ցածր:
Բուժումը
Փորլուծության նախանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մանկաբույժի: Ինքնաբուժմամբ մի զբաղվեք և մի փորձեք արհեստականորեն դադրեցնել լուծը՝ դեղորայքի, սննդի կամ խստաբույսերի միջոցով: Լուծը օրգանիզմի պաշտպանական միջոց է, որի շնորհիվ թույները օրգանիզմից դուրս են մղվում: Հատկապես վտանգավոր է հակաբիոտիկների (ամպիցիլին, պենիցիլին, գետամիցին և այլն) անհիմն օգտագործումը: Հաճախակի լուծի դեպքում մաքրող հոգնան ևս կարող է վնասել երեխային: Մաքրող հոգնան ցուցված է կատարել այն դեպքում, երբ փորլուծությունը դադարում է և միանգամւց ջերմությունը խիստ բարձրանում է, փորը փքվում է:
Ջրազրկման նշանների առկայության դեպքում (հատկապես միջին և ծանր աստիճանի ժամանակ) անհրաժեշտ է մանկաբույժ հրավիրել կամ շտապօգնություն կանչել:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան