Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Քթի միս. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները և ե՞րբ դիմեն ԼՕՌ մասնագետի

Ադենոիդ հյուսվածքը քթըմպանում  կամ քթըմպանային նշիկը ՝ մարդու վերին շնչուղիների, լիմֆոիդ հյուսվածքի Պիրագովյան օղի վերին հատվածի, բաղադրիչն է:  Այն ապահովում է իմուն բարիերը երեխաների մոտ :

Սեռական հասունացումից հետո,երբ զագանում է քթի լորձաթաղանթի իմմուն համակարգը, ՔԸ՝ քթըմպանային նշիկը,որպես կանոն, հետ է զարգանում:
Թե ինչու են անվանում քթի միս,չեմ կարող ասել,հավանաբար,որ այն փափուկ հյոսվածք է:

Քթըմպանային նշիկը բոլոր երեխաները ունեն,իսկ թե ինչ պատճառներով է այն գերաճի ենթարկվում,դա այլ հարց է:
ՔԸ-ը ամեն բորբուքման ժամանակ այտուցվում է և լավացման ժամանակ հետ է զարգանում:Ալերգիկ ախտահարման և հաճախակի վերին շնչուղիների բորբոքման հետևանքով ՔԸ երկար մնում է այտուցված վիճակում և հետագա հետզարգացումը գնալով նվազում է:Կախված գերաճից՝ տարբերում ենք 2րդ և 3րդ աստիճաններ: Ինչ խոսք ինչպես ցանկացած հիանդության, այնպես էլ քթըմպանային նշիկի գերաճի ժամանական նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը, բայց այն ոչ մի կապ չունի ժառանգական հիվանդութան հետ:

3-րդ աստիճանի գերաճած նշիկը  առաջացնում է երեխաների մոտ թթվածնայի քաղց,  որի արդյունքում երեխան լինում է նյարդային, ցրված,դյուրագրգիռ, քնի խանգարմամբ, կարող է լինել նաև գիշերամիզություն, ախորժակի անկում կամ բուլեմիա, իսկ շատ բարդ դեպքերում՝   ՙՙՔՆի Ապնոե՚՚ :

Զարգացումը հետ է ընկնում իր տարիքային նորմայից: Դեմքի կմախքը սխալ է զարգանում, լինում են հաճախակի միջին օտիտներ, հարքթային խոռոչներին են ընդգրկվում բորբոքային պրոցեսի մեջ: Հաճախակի լորձի կուլ տալը բերում է ստամոքս-աղիքային ՝ մարսողական ուղղու ախտահարմանը: Երիկամները կարող են ախտահարվել: Երբեմն լինում են ասթմատիկ նոպաներ: Հիմնականում՝  քթի նախադռան մաշկի մացերացիա, քրոնիկ ռինոֆարինգիտ և պրոցեսն իջնում է մինչև ստորին շնչուղիներ:

 

adenoids

Երրորդ աստիճանի Գերաճած քթըմպանային նշիկը հատկապես ավելի վտանգավոր է  ,երբ այն զուգակցվում է երրորդ աստիճանի գերաճած քմային նշիկներով  և երեխան դեռ շատ փոքր է,մինչև 4 տարեկանը:

Կախված գերաճի աստիճանից և կախված առաջացման պատճառների,ելքը տարբեր է: Ըստ միջագային ընդունված ուղեցույցների,սովորաբար մինչև 4 տարեկանը չեն վիրահատում: Բուժումը կատարվում է ըստ առաջացման պատճառի: Քանի որ քթըմպանային նշիկը լիմֆոիդ օրգան է  և լիմֆոիդ օրգանների առավել ատիվ զարգացման փուլը մինչր 4 տարեկանն է,պետք է հնարավորինս խուսափել վիրահատությունից:

Երբեմն 10-21 տարկան տղաների մոտ հորմոնալ տեղաշարժերի հետևանքով  քթըմանային նշիկը կարող է վերածվել  ՙՙ Յուվենիլ անգիոֆիբրոմա՚՚ ի: Այդ գոյացության հիմքում ընկած է ֆիբրոզ հյուսվածքը և տարածվում  է առատ անոթային ցավով  դեպի հարակից հյուսվածքներ: Որպես նորագոյացություն այն համարվում է բարորակ, բայց նրա հարաճուն աճի և կրկնվելու հատկանիշի շնորհիվ, ՙՙ Յուվենիլ անգիոֆիբրոմա՚՚ ն համարում են չարորակ:

Նյութը տրամադրեց ՝ dr.Lilit.Petrosyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook