Saturday, April 27, 2024
Նորություններ

Քննարկվել են Հայաստանում ճառագայթային բժշկության զարգացման հնարավորությունները

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներ Կարմինա Հիմենեզի և Ելենա Ֆիդարովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Մինչ այդ նախարարությունը նամակով դիմել էր միջազգային հեղինակավոր կազմակերպությանը` ակնկալելով աջակցություն ոլորտի բարելավման գործում։unnamed (1)

Կարմինա Հիմենեզը նշել է, որ այդ ուղղությամբ  իրենց աջակցությունն առաջին հերթին կապահովվի ոլորտում իրական կարիքների գնահատումով։ Նշվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետը Հայաստան կգա 3-4 շաբաթից`  տեղում կարիքների ամբողջական գնահատում կատարելու առաքելությամբ։

Քննարկման արդյունքում որոշվել է գնահատումից հետո կազմել աշխատանքային պլան։

«Բարձր տեխնոլոգիաները նոր պահանջներ են դնում նաև բժիշկների առջև»,-ասել է նախարար Ալթունյանը` կարևորելով ոչ միայն սարքավորումների արդիականացումը, այլև մասնագետների վերապատրաստումները։

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսումնական որևէ հաստատության բազայի վրա ներդնել կրթական ծրագրեր` բժիշկներ, տեխնոլոգներ և լաբորանտներ պատրաստելու համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook