Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Քչերն են սիում իրենց համար տհաճ ճշմարտությունը

Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա, և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա: Փորձեք մտքում հաստատ որոշել, թե ինչ եք ուզում անել,շարժվեք ուղիղ դեպի նպատակակետ:

Մեջբերումներ

  • Գոյություն ունի մարդկային վարքագծի մի կարևորագույն օրենք: Ենթարկվելով այդ օրենքին՝ մենք երբեք փորձանքի չենք հանդիպում: Փաստորեն հետևելով այդ օրենքին, մենք ձեռք կբերենք անթիվ բարեկամներ և կայուն երջանկություն: Բայց բավական է, որ այն խախտենք, և անմիջապես անվերջանալի փորձանքներ կհարուցենք մեր նկատմամբ: Այսպիսին է այդ օրենքը՝ ձեր զրուցակցին մշտապես ներշնչեք սեփական նշանակալիության գիտակցությունը։
  • Քչերն են սիում իրենց համար տհաճ ճշմարտությունը:
  • Երբեմն պատահում է, որ մենք փոխում ենք մեր կարծիքը առանց որևէ դիմադրության կամ ուժեղ ապրումների, բայց բավական է ինչ-որ մեկը մեզ ասի, որ իրավացի չենք, անմիջապես վրդովվում ու գազազում ենք: Մենք չափազանց անփույթ ենք մեր համոզմունքների ձևավորման հարցում, բայց հենց որ ինչ որ մեկը փորձում է դրանք մեզնից խլել, համակրում ենք դրանց հանդեպ չարդարացված բուռն սիրով: Բոլորովին ակնհայտ է, որ մեզ համար թանկ են ոչ թե իրենք` գաղափարները, այ մեր ինքնասիորությունը, որին վտանգ է սպառնում
  • Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում։
  • Կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը։
  • Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է: Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. Ուր մնաց, թե նեղսրտեմ, որ Աստված չի հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները։
  • Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, փորձել արդարանալ: Քննադատությունը վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում։
  • Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն:
  • Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում։
  • Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումենով և գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից։
  • Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից:
  • Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ: Փորձեք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ թե այլ կերպ: Դա շատ ավելի օգտակար է և հետաքրքիր, քան քննադատելը: Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել:
  • Տղամարդկանց մեծ մասը կին ընտրելիս փնտրում է ոչ թե տնտեսուհի, այլ գրավիչ մեկին, որը պատրաստ է բարելավելու իր փառասիրությունը և թույլ տալու, որ ինքը զգա իր գերազանցությունը:
  • Մեր բոլոր արարքների հիմքում ընկած են երկու դրդապատճառներ` սեռական հակումը և մեծ դառնալու ձգտումը։
  • Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա: Այն փուչ է, եսասիրական և կեղծ։
  • Հանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում: Իրենց կարծիքով, նրանք ճիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես: Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները:
  • Խոստովանությունը անկեղծ է, իսկ շողոքորթությունը` կեղծավոր: Առաջինը բխում է սրտից, երկրորդը` միայն շուրթերից: Առաջինը անշահախնդիր է, երկրորդը դատապարտում են։
  • Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից, վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից:
  • Գնորդին հաճելի է գիտակցել, որ ինքն է գնում, ոչ թե, որ իրեն վաճառում են:
  • Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք:
  • Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից։
  • Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում:
  • Դեպի մարդու սիրտ տանող ամենստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում:
  • Ինքնաարտահայտումը մարդկային բնավորության գերիշխող պահանջն է:

 

Մեջբերումներ  Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքերից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook