Tuesday, May 7, 2024

Day: հինգշաբթի նոյեմբերի-10

ՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

ԱՆՄՈՌՈՒԿ

Միջնադարի հայ բժիշկներն օգտագործել են անմոռուկից ստացված պատրաստուկները  նյարդերի ու հոգեկան հիվանդությունների, ընկնավորության բուժման պարագայում,  իսկ Տիբեթի բուժարարները բուժում են տենդն ու գինեկոլոգիական հիվանդությունները: Ըստ գերմանական լեգենդի, երբ աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ–որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել, ասում է աստծուն. «Մի մոռացիր ինձ,  Տե՛ր»։ Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը“։  Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի  ծաղիկ շշնջում է. «Ինձ մի՛ մոռացիր»։ Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին։ Սրա պատճառով են անմոռուկի ծաղիկները ներկված այդքան բաց երկնագույնով։ Բույսի ցուղունն ու տերեւը պարունակում են C, E, K վիտամիններ, կարոտին, միկրո– ու մակրոտարրեր, կվերցետինի գլիկոզիդներ (ռուտին ու այլ), կումարին, ստերոիդ ու եռատերպենային փրփրանյութեր, ալկալոիդներ, ճարպաթթուներ՝ լինոլի, լինոլենի, պալմիտինի եւ այլն: Թոքախտ: Խառնեք անմոռուկ դաշտայինի ու անմոռուկ բուրավետի խոտերը (1:1):  Երկու թ.գ. չոր հումքը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում փակ տարայի մեջ, տաք տեղում:  Քամեք, խմեք 1ական ճ.գ., օրը 3_4 անգամ: Երիկամների, միզապարկի հիվանդություններ, մարսողության խանգարում:  Անմոռուկ դաշտայինի թարմ տերեւները մանրացրեք, 1ճ.գ. հումքը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ:

Read More
x Close

Like Us On Facebook