Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

5 կարևոր ու հիմնարար կանոն, որոնց հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից ու խուսափել խնդրի կրկնությունից

Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին երազում են միլիոնավոր մարդիկ, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել կամ առհասարակ հաջողությամբ չպսակվել։ Այս խնդրի դեմ պայքարը սովորաբար մտազուգորդվում է խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների հետ, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։

Գոյություն ունեն հիմնարար որոշ կանոններ, որոնց պետք է հետևի նիհարել ցանկացող յուրաքանչյուր ոք, սակայն մարդիկ սովորաբար կենտրոնանում են միայն սննդակարգի ու մարզումների վրա, ինչն էլ թույլ չի տալիս հասնել ցանկալի արդյունքին: Մասնագետները ներկայացրել են այդ կանոններից հինգը, որոնց հետևելը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու խուսափել քաշի հետագա ավելացումից:

Նիհարելու ճիշտ մեթոդի ընտրություն

Ավելորդ քաշից ազատվելու և ստացած արդյունքը պահպանելու համար հարկավոր է ընտրել նիհարելու կայուն միջոց, որը ենթադրում է որոշակի սննդակարգ ու ֆիզիկական ակտիվություն, որոնց հնարավոր կլինի հետևել առնվազն 5 տարի: Եթե սննդակարգը նախատեսված է ընդամենը մի քանի ամսվա կամ անգամ 1,5 տարվա համար, ապա դրանից հարկավոր է անհապաղ հրաժարվել: Բանն այն է, որ նման սննդակարգերը կարող են որոշակի արդյունք ապահովել, սակայն կորցրած կիլոգրամներն, այնուամենայնիվ, շատ արագ կվերադառնան:

Կայունության սկզբունք

Շատերը նախապես պլանավորում են քաշի նվազման գործընթացք՝ որոշելով, որ մեկ տարում պետք է ազատվեն մարմնի զանգվածի 30 կամ 40 տոկոսից, մինչդեռ նման մոտեցումը միայն կխանգարի հասնել ցանկալի արդյունքին: Հարկ է հիշել, որ քաշի նվազումը պետք է լինի դանդաղ, բայց կայուն: Լավագույն տարբերակը կլինի տարեկան մարմնի ընդհանուր զանգվածի 10 տոկոսից ազատվելը: Նման դեպքերում մեծ է հավանականությունը, որ կորցրած կիլոգրամները որոշ ժամանակ անց չեն վերադառնա:

Ճիշտ մթերքի գործածություն 

Ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է սովորել ճիշտ մթերք օգտագործել: Օրը հարկավոր է սկսել թարմ մրգերով կամ ընկուզեղենով, այլ ոչ թե թեյով, սուրճով կամ համեմունքներով հարուստ մթերքով: Տաք տնական նախաճաշը շատ ավելի գերադասելի է տարատեսակ վնասակար չոր նախաճաշերից ու հյութերից, իսկ կեսօրին թեթև քաղցը հագեցնելու համար խորհուրդ է տրվում մրգեր օգտագործել: Շատ կարևոր է սննդակարգում կորեկ ու շագանակագույն բրինձ ներառելը, ինչպես նաև տնական նախուտեստներ կիրառելը: Բացի այդ, հարկավոր է հետևել նաև սննդի ընդունման ժամերին, ինչը թույլ կտա խուսափել սննդի չարաշահումից ու ուշ ժամերին սնվելուց: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս ընթրել քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ (21:00-ից ոչ ուշ):

Մարզումներ 

Ավելորդ քաշի դեմ պայքարում որոշիչ դեր է խաղում մարդու ֆիզիկական ակտիվությունը, առանց որի հնարավոր չի լինի հասնել ցանկալի արդյունքին: Ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է օրական առնվազն 30 րոպե կամ շաբաթական առնվազն երեք ժամ տրամադրել տարատեսակ մարզումներին, որոնց մեջ ներառված են ինչպես ուժային, այնպես էլ աերոբային վարժությունները: Ավելին՝ շատ արդյունավետ կարող է լինել նաև յոգան, ուստի նման մարզումներից ևս պետք չէ հրաժարվել:

Քուն ու հանգիստ

Լիարժեք հանգստի բացակայության դեպքում ավելորդ քաշի դեմ գործադրած բոլոր ջանքերը կարող են անարդյունավետ լինել: Գերծանրաբեռնվածության դեպքում օրգանիզմը կորցնում է վերականգնվելու հատկությունները, ինչն էլ հակազդում է քաշը նվազեցնելու ջանքերին: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է համակարգչով աշխատելիս յուրաքանչյուր կես ժամը մեկ 3 րոպե տևողությամբ ընդմիջում անել ու քայլել, հիշել ժամանակին սնվելու ու օրգանիզմը խոնավացնելու մասին, ինչպես նաև սահմանափակել օրվա ընթացքում օգտագործվող սուրճի քանակությունը առավելագույնը երկու բաժակով: Բացի այդ, հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում նաև օրվա ընթացքում 20-30 րոպե տրամադրել ցերակային քնին, ինչը կարող է շատ օգտակար լինել ամբողջ օրգանիզմի համար:

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Leave a Reply

x Close

Like Us On Facebook