Աղմուկ ականջներում. Ինչու է առաջանում
Ականջներում աղմուկը բժշկական լեզվով կոչվում է տինիտուս։
Տինիտուսի դեպքում մարդը զգում է ձայներ, որոնք իրականում իր շրջակայքում բացակայում են, օր; զնգոց ականջներում, չխկոց, սուլոց և այլն։
Տինիտուսը կարող է լինել՝
Սուր (տևում է 3 ամսից ոչ պակաս)
Ոչ սուր (տևում է 3 ամսից 1 տարի)
Քրոնիկ (տևում է 1 տարուց ավել)
Այս երևույթը հաճախ ունի ժամանակավոր բնույթ, սակայն երբեմն կարող է դառնալ մշտական՝ խանգարելով ձեր լսողությանը։
Տինիտուսը կարող է հայտնվել ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների մոտ, սակայն ավելի հաճախ գրանցվում է մեծ տարիքով մարդկանց շրջանում, որը կարող է կապված լինել լսողության տարիքային թուլացման հետ:
Տինիտուսը՝ որպես կողմնակի ազդեցություն կարող է դրսևորվել, եթե առկա է՝
Լսողական նյարդի վնասում
Աղմկոտ միջավայր
Լսողական նյարդի նորագոյացություն
Մենյերի հիվանդություն
Որոշ դեղեր (հակաբիոտիկներ, քաղցկեղի դեղեր, միզամուղներ, խինինի պատրաստուկներ, որոշ հակադեպրեսանտներ և Ասպիրին)
Միջին և ներքին ականջների ախտահարում