Սպիտակեցնող և սնուցող դիմակներ դեմքի համար
Դեմքին դրեք տաք թրջոց, պահեք 1-2 րոպե, անմիջապես քսեք բռնչի սովորականի պտղահյութի ու թթվասերի խառնուրդ (1:1), պահեք 20 րոպե, լվացեք գոլ ջրով, դեմքը մշակեք սնուցող քսուքով:
Բռնչին սպիտակեցնում, հարթեցնում, ձգում, մաքրում, սնուցում ու խթանում է մաշկի արյան շրջանառությունը, բարձրացնում է ենթամաշկային մկանների տոնուսը:
Դիմակ՝ թառամած մաշկի համար
1 ձվի դեղնուցը խառնել 1 թեյի գդալ բուսական յուղի և նույնքան ջրիկ մեղրի հետ։ Բամբակե խծուծով դիմակը շերտ առ շերտ քսել դեմքին և պարանոցին, առաջին շերտը չորանալուց հետո քսել երկրորդը, իսկ ապա` երրորդը։ 20-25 րոպե հետո տաք ջրում թրջած խծուծով մաքրել դիմակը։ Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ, 4-6 շաբաթ տևողությամբ։ 2-3 ամիս հետո կուրսը կրկնվում է։
1 թեյի գդալ գլիցերինը և մեղրը խառնել 2 թեյի գդալ ջրի հետ։ Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացնել 1 թեյի գդալ վարսակի ալյուր, մինչև դառնա միասեռ զանգված և քսել դեմքին ու պարանոցին։ Դիմակը թողնել 20 րոպե, օգտագործել շաբաթը 1-2 անգամ, 4-6 շաբաթ տևողությամբ։
Դիմակ չոր մաշկի համար
Խառնեք նռան հյութն ու յուղոտ սերուցքը 1:1 հարաբերակցությամբ: Ավելացրեք մեկ թեյի գդալ ցանկացած տեսակի բուսական յուղ: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո մաքրեք դիմակը տաք ջրի մեջ թաթախված բամբակի կտորով: