Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բուսամիջոցներ քրտնարտադրությունը ուժեղացնելու համար

*Բռնչի- 1 ճաշի գդալ պտուղների վրա լցնել 1 բաժակ ջուր և եփել թեյի ձևով:

Պտուղը պարունակում է դաբաղանյութեր, ֆլավոններ, օրգանական թթուներ՝ խնձորի, մրջյունի, կատվախոտի, կիտրոնի եւ այլն, բույսին բնորոշ՝ գլիկոզիդ վիբուրնին:

Kalina_supersadovod.ru

ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ: Բռնչի սովորականի բոլոր մասերից ստացված պատրաստուկները պետք է զգուշորեն օգտագործել հետեւյալ դեպքերում՝ արյան բարձր մակարդելիություն, հիպոտոնիա, հոդատապ, արթրիտ, վարիկոզ, թրոբոֆլեբիտ, երիկամների հիվանդությունների սրացման շրջան, հղիություն: Խորհրդակցեք բժշկի հետ:

*Մոռենու տերևները, սև թանթրվենու ծաղիկները, արևքուրիկ  խոտաբույսը, երիցուկի և լորենու ծաղիկները` 20-ական գ., փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Երեկոյան խմել 2 բաժակ թուրմ:

Verbascum_boerhavii_(inflorescense)*Քաջվարդի, խռնդատի, երիցուկի ծաղիկները, բիանի արմատները, անանուխի տերևները 10-ական գ.սև թանթրվենու, լորենու ծաղիկները` 20-ական գ. ուռոնու կեղևը` 30գ., փոշիացնել, խառնել միմյանց:  2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 0.5 լիտր եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել:  Խմել տաք վիճակում: 1 օրվա չափաբաժինն է:

*Բիանի արմատները 40գ. լորենու ծաղիկները` 60 գ., փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել:  Խմել տաք վիճակում , օրական 2-3 բաժակ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook