Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ ինչ վնասակար հետևանքներ կարող է ունենալ բուսակերությունը

Սննդամթերքի որոշ տեսակներում, որոնցից հաճախ հրաժարվում են բուսակերները, պարունակվում են օրգանիզմի աշխատանքի համար կարևոր նյութեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է medikforum.ru կայքը, ասել է ռուս հանրահայտ բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը՝ հորդորելով չանտեսել այդ փաստը։

Մասնագետի պնդմամբ՝ խոսքը հավկիթի և ծովամթերքի մասին է, որոնք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով։ Մյասնիկովը վստահ է, որ գրեթե բոլոր բուսակերների օրգանիզմում նկատվում է օմեգա-3 ճարպաթթուների դեֆիցիտ, ինչը հանգեցնում է օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի վատթարացման։ Նման խնդիրներից խուսափելու համար մնասնագետը խորհուրդ է տվել բուսակերներին հարստացնել իրենց սննդակարգն այդ ճարպաթթուների աղբյուրներով, որոնց շարքին կարող են դասվել ընկույզներն ու կտավատի յուղը։

«Նրանց համար օմեգա-3 ճարպաթթուների ընդունելի աղբյուր են կտավատի յուղը, սոյայի կաթն ու հունական ընկույզները։ Հիշեք սննդամթերքի այս տեսակների օգտակարության մասին և ապահովեք ձեզ ու ձեր բուսակեր երեխաներին դրանց գործածության բարձր մակարդակը», – ընդգծել է բժիշկը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook