Tuesday, May 7, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բուլղարական պղպեղի օգտակար հատկությունները. ինչո՞ւ է այն ավելի «հզոր», քան նարինջը

Բուլղարական պղպեղը մի շարք առավելություններ ունի , հագեցած է մի շարք վիտամիններով։

Բոլորին հայտնի է, որ բուլղարական պղպեղը հարուստ է ասկորբինաթթվով (վիտամին С), բայց քչերը գիտեն, որ բուլղարական պղպեղում այդ վիտամինի պարունակությունն ավելի շատ է, քան նարնջում։           Med-heal.ru–ն գրում է, որ այդ բանջարեղենն ընդհանուր առմամբ բջջանյութի և օրգանիզմի համար օգտակար նյութերի հիանալի աղբյուր է։

Բուլղարական պղպեղի բաղադրության մեջ նաև A վիտամին կա, որը պակաս կարևոր չէ, քանի որ նպաստում է օրգանիզմի իմունային ֆունկցիաների ամրապնդմանը, ինչը առավել արդիական է կորոնավիրուսի ժամանակ։

B6 վիտամինի բարձր պարունակության շնորհիվ բուլղարական պղպեղը կարող է բարելավել հուզական ֆոնը և նվազեցնել դեպրեսիվ խանգարումների զարգացման հավանականությունը։ Պարզ է, որ միայն բուլղարական պղպեղը ձեզ ընկճախտից չի պաշտպանի, բայց եթե այդ մթերքը համալիր ընտրված սննդակարգում ընդգրկեք, արդյունքը երկար սպասեցնել չի տա։

K2 վիտամինի շատ օգտագործման դեպքում ցուցանիշը 14 տոկոս է կազմել, իսկ ծայրամասային զարկերակների հիվանդությունների վտանգը նվազել 34 տոկոսով։

Վերոնշյալ արժանիքներից բացի, քաղցր պղպեղը նաև կենսաբանական ակտիվ բաղադրիչ` կապսանտին է պարունակում, որի օգտագործումը, ինչպես վկայում են վերջին ուսումնասիրությունները, նպաստում է ավելորդ քաշի դեմ պայքարին։

https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook