Դիտումներ 424
Գլխուղեղի ուռուցքը մանկական տարիքում հանդիպող ամենատարածված ուռուցքն է, որը կարող է առաջացնել նյարդաբանական խանգարումներ:

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Առաջնային՝ ուռուցքի աճը սկսում է գլխուղեղից

Մետաստատիկ՝ առաջնային օջախը սկիզբ առնելով այլ օրգաններում, տարածվում է դեպի գլխուղեղ

Բարորակ՝ դանդաղ աճող, ոչ քաղցկեղային

Չարորակ՝ աճում են արագ և կարող են տարածվել գլխուղեղի այլ տեղամասերում

ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

Գլխացավ

Ցնցումային նոպա

Սրտխառնոց և փսխում

Տեսողական խանգարումներ (երկտեսություն, շլություն, կուրություն)

Դյուրագրգիռ վարքագիծ

Քնկոտություն

Մտավոր և վարքագծային փոփոխություններ

Քայլվածքի և հավասարակշռության խանգարումներ

Մակրոցեֆալիա (գլխի չափերի մեծացում) նորածինների շրջանում, երբ գանգի ոսկրերը դեռևս լիովին սերտաճած չեն

Կոմա

ԲՈՒԺՈՒՄԸ

Վիրահատություն

Ճառագայթային թերապիա

Քիմիաթերապիա
Վերոնշյալ գանգատների և ախտանիշների դեպքում կարող եք դիմել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, քանի որ ուռուցքների վաղ ախտորոշման և բուժման դեպքում արդյունքներն առավել բարենպաստ են: