Tuesday, April 30, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դաջվածքները Վնասում Են Քրտնագեղձքերը

Դաջվածքով մաշկն ավելի քիչ քրտինք է առաջացնում, քան սովորական մաշկը

Դաջվածքի համար նախատեսված սարքերը մեկ վայրկյանում 80-150 անգամ ծակում են մաշկը՝ հատուկ ասեղների միջոցով դերմայում (բուն մաշկ) պիգմենտներ ներարկելու համար։ Տարօրինակ կլիներ, եթե սա չանրադառնար քրտնագեղձերի վրա, որոնք տեղակայված են անմիջապես դերմայում։

Նախկինում ապացուցվել է, որ դաջվածքներից հետո քրտինքն ավելի շատ է նատրիում պարունակում: Այսինքն, դաջվածքից հետո քրտնագեղձերի աշխատանքը տարբերվում է նորմալ մաշկի քրտնագեղձերի աշխատանքից: Հարավային մեթոդիստական համալսարանի (Southern Methodist University, Տեխաս, ԱՄՆ) գիտնականներն անդրադարձել են դաջվածքներով մաշկի մեկ այլ առանձնահատկությանը․ ըստ Journal of Applied Physiology  ամսագրում հրապարակած ուսումնասիրության արդյունքների, մաշկի վրա դաջվածքները առկայությունը ուղղակիորեն կապված է քրտնարտադրության մակարդակի հետ։

Փորձերին մասնակցել է տասը կամավոր, ովքեր նախաբազկին կամ ուսերին դաջվածք են ունեցել։ Փորձարկվողները հագել են հատուկ համազգեստ (ներսի ջերմաստիճանը՝ 48°C) և մոտ 40 րոպե մնացել դրա մեջ։ Ապա հետազոտողները չափել են մաշկի՝ դաջվածքով և դրան հարակից առանց դաջվածքի հատվածների, ինչպես նաև՝ մաշկի ընդհանուր ջերմաստիճանն ու արտազատված քրտինքի քանակը։ Պարզվել է, որ և՛ դաջվածքով, և՛ առանց դաջվածքի մաշկը սկսել են քրտնել նույն ջերմաստիճանում: Սա նշանակում է, որ քրտինքը և քրտնագեղծերը վերահսկող նյարդային ազդակները դաջվածքից հետո շարունակել են գործել բավականին նորմալ: Սակայն դաջվածք ունեցող մաշկից արտազատված քրտինքի քանակն ավելի քիչ էր՝ ակնհայտորեն այն պատճառով, որ քրտնագեղձերը վնասվել էին:

Քրտնարտադրությունը մեր օրգանիզմի կարևոր գործառույթներից մեկն է, որը պատասխանատու է ջերմակարգավորման համար։ Հայտնի է, որ գերտաքացումը կարող է զգալի վնաս հասցնել օրգանիզմին՝ խաթարելով մի շարք կենսաքիմիական և ֆիզիոլոգիական գործընթացներ։ Իհարկե, եթե դաջվածքը փոքր է, ապա որևէ լուրջ խնդրի մասին խոսք լինել չի կարող։ Սակայն այն դեպքում, երբ դաջվածքը զբաղեցնում է մաշկի մակերեսի զգալի մասը, արդյո՞ք ջերմակարգավորումն արդյունավետ է իրականացվում։ Գուցե մեծ չափսի դաջվածք ունեցող մարդիկ ավելի զգույշ պետք է լինեն արևային օրերին։

https://www.ita.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook