ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻՑ ԼՈԳԱՆՔՆԵՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ
Տնային պայմաններում դեղաբույսերի եփուկներ կարելի է պատրաստել հետևյալ եղանակով.1կգ կտրտած բույսերի վրա լցնել 3-4 լիտր սառը ջուր և թովնել 5-10 րոպե:
Այնուհետև խառնուրդը դնել կրակի վրա և եփել 5 րոպե:Կրակից վերցնելուց հետո
եփուկը թրմում են 10 րոպե:Քամել եփուկը և ավելացնել լոգանքի համար օգտագործվող ջրին:
Դեղաբույսերից լոգանք կարելի է շաբաթը 1 անգամ ,լոգանքի տևողությունը`20-30 րոպե:Գլուխը և սրտի շրջանը պետք է լինի ջրից դուրս:Լոգանքը երբեք չի կարելի ընդունել ուտելուց անմիջապես հետո, միզապարկը և աղիքները պետք է լինեն դատարկ:
Հազրեվարդն ու օշինդրը լավացնում են արյան շրջանառությունը, թողնում են թարմացնող և տոնուսը բարձրացնող ազդեցություն նյարդային և շուտ հոգնող մարդկաց վրա: Դրանք լավ միջոց են կնջռոտված մաշկի դեպքում:
Լորենու ծաղիկներից լոգանքներն ուժեղացնում են քրտնարտադրությունը:Հանգստացնում է նյարդային համակարգը: