Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՍԵՎ ԲՈՂԿ

redka1 ՍԵՎ ԲՈՂԿ- Մշակվում է բանջարանոցներում:Արմատապտուղներում  հայտնաբերվել են ածխաջրեր,ազոտական լուծամզվածքային նյութեր,ճարպեր, ֆիտոնցիդներ, վիտամին C,B, բյուրեղային նյութ ռաֆանոլ,քոլին,ադենին,պենտոզին,արգինին,հիսթիդին,օրիգոնելին,յոդ,բրոմ,
ֆերմենտներ`դիաստազա ,գլյուկոզիդազա, օքսիդազա,կատալազա:Հարուստ է կալիումի աղերով, եթերային յուղերով:Որպես բուժահումք գերադասելի է սևագույն տեսակը:
 Խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի խոց ունեցողներին,ինչպես նաև ստամոքսաբորբի,հաստ և ուղիղ աղիքների բորբոքումների դեպքում:
                    
Սև բողկը լվանալ, առանց կեղևը մաքրելու,հանել միջուկի մի մասը , տալով գավաթի ձև, տեղը լցնել մեղր: Մեղրով լցված բողկը դնել խոր ափսեի մեջ:Օրվա ընթացքում մեղրի և բողկի հյութի խառնուրդը կլցվի ափսեի մեջ:Այդ հյութը խմեք օրը 3 անգամ ուտելուց առաջ:Ժամանակ առ ժամանակ կարելի է մեղր ավելացնել:
Այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մրսածության և հազի ժամանակ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook