Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Եթե ցավում է փոքրիկի որովայնը

timthumb

Որովայնի` կրծքավանդակից մինչև աճուկը ընկած մասի ,ցավը կարող է գաստրոէնտերիտի, միզարտադրող համակարգի հիվանդությունների ախտանշան լինել: Երբեմն  ցավն սկսվում է փսխելիս և ուղեկցում է տոնզիլիտին կամ կարմրուկին: Երեխան կարող է որովայնի ցավից գանգատվել նաև ընդհանուր թուլության ժամանակ: Շատ երեխաներ որովայնի ցավի կրկնվող,ջղաձգման նոպաներ են ունենում, երբ չափազանց հազում և նյարդայնանում են:Եթե  որովայնի ուժեղ ցավը մի քանի ժամից չի անցնում,ապա բացառված չէ,որ լինի կույ աղու որդանման ելուստի բորբոքում: Մինչև 3 տարեկան երեխայի մոտ կույր աղու որդանման ելուստի բորբոքում  հազվադեպ է պատահում: Նորածնի կամ նոր քայլել սովորող փոքրիկի որովայնի` 15-20 րոպե ընդմիջումներով կրկնվող ուժեղ ցավերը կարող են աղիների անանցանելիության նշան լինել:

Եթե երեխան ցավից ճչում է  15-20 րոպեն մեկ և գունատ է, երեխայի կղանքը մուգ կարմիր գույն ունի, որովայնի ուժեղ ցավը չի դադարում 3 ժամվա ընթացքում և ուղեկցվում է բարձր ջերմությամբ, անմիջապես շտապ օգնություն  կանչեք:

Չափեք երեխայի ջերմությունը, եթե այն մի փոքր բարձր է, հնարավոր է,  կույր աղու որդանման ելուստր բորբոքմքն նշան  լինել: Այս դեպքում երեխային ջերմիջեցնող և ցավազրկող ոչ մի դեղամիջոց մի տվեք:  Կույր աղու որդանման ելուստի բորբոքման  կասկածի դեպքում, երեխային ուտելու  և խմելու ոչինչ մի տվեք: Երեխայի ծարավը հագեցրեք քիչ ջրով:

Փոքրիկի անհանգստության պատճառը ճիշտ ախտորոշելու և հետագա բարդությունները ժամանակին կանխելու համար, անհրաժեշտ է  անհապաղ դիմել բժշկի:

 

Ապրեք առողջ

պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook