Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԱռողջ ապրելակերպSEO

Կերակրող մոր սնունդը և կրծքի կաթը

szczliwy-nowego-roku-dziecko-z-czerwonym-prezentem-na-niegu-34455546

Հղիության և կրծքով կերակրելու շրջանում մորը շատ կալցիում է հարկավոր, որպեսզի երեխայի ոսկրային համակարգը արագ զարգանա: Ապացուցված է, որ կրծքով կերակրելը պաշտպանում է մոր ոսկրերը  օստրոպորոզից: Մայրը- փոքրիկի  ոսկրային համակարգը ձևավորելու համար անհրաժեշտ կալցիում կարող է ստանալ  հետևյալ մթերքներից` սարդինա, լոսազգի ձկներ, բակլա, ընդեղեն, լոբազգիներ,  կաղամբ, կանաչի,  չամիչ, չոր թուզ, գազարի հյութ և այլն: Քանի- որ կաթնամթերքները կալցիումով ամենահարուստն են, պետք է ներառվեն կերակրող մոր սննդակարգում:  Հեմոգլոբինի առաջացման համար , կերակրող մայրը պետք է սնվի երկաթով հարուստ սննդամթերքով.  մսամթերքներ`երիկամներ, լյարդ, սիրտ, ձուկ, թռչնի միս: Երկաթի յուրացումը հեշտացնելու համար անհրաժեշտ է միաժամանակ օգտագործել  C վիտամինով հարուստ սնունդ`մասուրի, սև հաղարջի,  նարինջի և այլ մրգերի հյութեր: Կերակրելուց առաջ չի կարելի օգտագործել`սուրճ, մուգ թեյ, ալկոհոլային խմիչքներ: Վնասակար ազդեցություն ունեցող նյութերը կաթով անցնում են երեխային և ազդում նրա վրա: Մոր սնվելուց 9 ժամ հետո ,վնասակար ազդեցություն ունցող նյութերը փոքրիկին անհանգստություն են պատճառում, երեխան ծակծկոցներ, փորիկի ցավեր է ունենում:

Փոքրիկի անհանգստության պատճաները կարող են լինել` կոֆեին պարունակող մթերքները- ոչ ոգելից խմիչքնորը, շոկոլադը, սուրճը. մուգ թեյը և  մրսածության դեմ կիրառվող մի շարք դեղամիջոցներ, որոնք պարունակում են կոֆեին: Կծու սննդի պատճառով կրծքի կաթը  կարող է կծու համ ունենալ, եթե մայրն օգտագործել է կծու, կամ սխտոր: Ոչ մի սննդամթերք չի կարելի չարաշահել: Եթե մայրիկը  հետևում է իր սննդակարգին, և չի օգտագործում   վնասակար ազդեցությու  ունեցող մթերքներ, բայց երեխան  շարունակում է անհանգիստ լինել, պետք է դիմել բժշկի, փոքրիկին անհանգստացնող  պատճառները կանխելու համար:

 

Ապրեք առողջ

 

 

պատրաստեց`Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook