Tuesday, May 7, 2024
Նորություններ

«Երազ» այգում մահացած քաղաքացին զիպլայնի տնօրենն է. բարձրությունից ընկել է հաճախորդի մեղքով

Ինչպես ապրիլի 10-ին հայտնել են մի շարք լրատվականներ, Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում, դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով մեծ բարձրությունից:

Մահացած քաղաքացին իրականում այգու տնօրենն է և մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով:

Այս մասին լրագրողներին հայտնել է մահացածի քույրը:

«Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,-նշել է նա:

Հիշեցնենք, տղամարդը պատահարից հետո հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook