Երեխայի ատամների խնամքը
Մեկ տարեկան առողջ երեխան կարող է արդեն 4-8 ատամ ունենալ, իսկ որոշ երեխաներ կարող են ընդհանրապես չունենալ: Երեք տարեկանում երեխան քսան կաթնատամ է ունենում:
Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները: Փչացած ատամը տհաճ ատամնացավի պատճառ է, և հարկադրված եք մտածել բուժման մասին: Եթե կաթնատամը ժամանակից շուտ է ընկնում, հարևան ատամները կարող են թեքվել և հետագայում խանգարել հիմնական ատամի աճին: Երբ ատամները թեքվում են, խախտվում է կանոնավոր ատամնադրվածքը, և հետագյում մասնագետի միջամտության կարիք է զգացվում:
Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստվածք է հայտվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների, հատկապես՝ քաղցր սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների արծնը (էմալը), առաջանում են փոքր անցքեր, որոնցից սկսվում է ատամը փչանալ: Բազմազան ֆտորային միացություններ ամրացնում են ատամների էմալը: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ՝ ֆտորի քիչ պարունակությամբ. չէ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն կուլ տալու սովորություն ունեն: Բժիշկը խորհուրդ կտա, թե որ մածուկն է ավելի հարմար Ձեր երեխայի համար:
Առաջին կաթնատամները ծկթելուց հետո պետք է երեխային վարժեցնել ատամները լվանալուն:Երբ երեխան դեռ փոքր է, նրան նստեցրեք Ձեր ծնկին, այնպես, որ նա գլխով հենվի Ձեր կրծքին, կամ կանգնեք երեխային թիկունքում, որպեսզի նա մի քիչ թեքի գլուխը: Երեխայի ատամերը մաքրեք ատամի փափուկ խոզանակով, ատամի մածուկից պետք է վերցնել շատ քիչ ՝ոլոռի չափ: Շարժումները պետք է շրջանաձև լինեն, ատամները պետք է մաքրել և ներսի և դրսի կողմից: Բերանը կարելի է չողողել ջրով, այլ պարզապես խնդրել փոքրիկին որ թքի:
Եթե երեխան չի թողնում ատամները մաքրել, Ձեր մատի վրա մի կտոր մառլա փաթաթեք, մի քիչ մածուկ քսեք և մաքրեք փոքրիկի ատամները: Շատ երեխաներ դժվարանում են ինքնուրույն մաքրել ատամները: Նրանք այդ հարցում <վարպետանում> են ավելի մեծ տարիքում:
Ատամներ- կարելիէ և չի կարելի
- Փոքրիկի ատամները պետք է օրական երկու անգամ մաքրել՝ առավոտյան և քնելուց առաջ:
- Երեխայի ատամները լվանալուց և պառկեցնելուց հետո նրան ուտելու և խմելու ոչ մի բան մի տվեք, հատկապես քաղցրավենիք կամ քաղցր ըմպելիք:
- Քաղցրավենիքի պիտակներն ուշադիր կարդացեք:
- Քաղցր ուտելուց հետո երեխայի բերանը ողողեք կամ ջուր տվեք խմելու:
- Խարհուրդ չի տրվում երեխային ծծակ տալ, հատկապես՝ ծծակը թաթախել քաղցր օշարակի մեջ:
- Երեխային շշով քաղցր ըմպելիք տալն անթույլատրելի է:
- Երկու տարեկանում երեխան առաջին անգամ պետք է այցելի ատամնաբույժին:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան