Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունն իրենից ներկայացնում է սիրտանոթային համակարգի  հիվանդություն, որի հիմքում ընկած է սրտամկանի արյան վատ մատակարարումը՝ պսակային անբավարարությունը՝ պայմանավորված հիմնականում սրտի պսակային զարկերակների աթերոսկլերոզով։ Սրտի իշեմիկ  հասկացությունը ներառում է հիվանդության ինչպես սուր` կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, այնպես էլ քրոնիկ, օջախային կամ տարածուն կարդիոսկլերոզ՝ սրտի մկանահյուսվածքների ախտահարում ձևերը։ Այս փոփոխ675ությունները պայմանավորված են անոթների աթերոսկլերոզով, կարդիոսկլերոզի այս ձևն անվանում են աթերոսկլերոզային։ Աթերոսկլերոտիկ բշտիկների կուտակման պատճառով առաջացած տրոմբը ժամանակի ընթացքում հանգեցնում է արյունատար անոթի անանցելիութանը, ինչը բերում է սրտամկանի սնուցման քրոնիկական խանգարմանը, որն արտահայտվում է լարվածության ստենոկարդիայով: Թրոմբի առաջացումն ու սանոթային սպազմը հանգեցնում են սրտամկանի արյան շրջանառության խանգարում և զարգանում է սրտամկանի ինֆարկտ:

Հաճախ այն ուղեկցվում է սրտի աշխատանքի վատացմամբ՝ սրտային անբավարարությամբ և ռիթմի խանգարումներով։ Սրտի իշեմիկ հիվանդության սրացմանը հաջորդում է հարաբերական հանգստի շրջանը։

Սրտի իշեմիկ հիվանդության առաջացման պատճառներից են, մասնավորապես, տարիքը, ժառանգական նախատրամադրվածությունը, քիչ շարժուն ապրելակերպը, շատակերությունը, մարմնի ավելորդ քաշը, արյան մեջ ճարպերի քանակի ավելացումը, զարկերակային արյան բարձր ճնշումը, ածխաջրային փոխանակության խանգարումները, հատկապես՝ շաքարախտը։
ՍԻՀ կարող են առաջացնել. սրտի զանգվածի աճը, կորոնար զարկերակների բնածին խանգարումները, ինֆեկցիոն հիվանդությունները: Սակայն հարկ է նշել, որ բոլոր պատճառները բերում են անոթի լուսանցքի նեղացմանը, և ՍԻՀ միակ պատճառն է`  անոթի նեղացումը և սնուցման խանգարումը:

Ամենավտանգավոր գործոններն են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ծխախոտամոլությունն ու ճարպակալումը:

ՍԻՀ-ի կասկած են առաջացնում կրծքավանդակի շրջանի նոպայաձև ցավերը, այն դեպքում, երբ դրանք առաջանում են ֆիզիկական կամ հուզական լարվածությունից և նահանջում են հանգիստ վիճակում:

Կրցքավանդակի շրջանում ցանկացած ցավերի դեպքում անհրաժեշտ է դիմել սրտաբանի:

ՍԻՀ-ով հիվանդների հիմնական և ընդհանուր ախտանիշներն են. մահվան վախը, տագնապը, ընդհանուր թուլությունը, առատ քրտնարտադրությունը, սրտխառնոցը, սրտի զարկի կտրուկ արագացումը:

 

 

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook