Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Էյֆելյան աշտարակի լուսավորության ժամանակը կկրճատվի էլեկտրաէներգիայի խնայողության նկատառումներով

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն երեքշաբթի առավոտյան «էներգետիկ սթափության» պլան կներկայացնի մայրաքաղաքի համար՝ էներգետիկ ճգնաժամի, գնողունակության եւ արտակարգ կլիմայական իրավիճակի համատեքստում։ Փարիզի քաղաքապետը նաեւ կառաջարկի ավելի շուտ անջատել Էյֆելյան աշտարակի լույսերը, գրել է Le Journal De Dimanche-ը։

«Պլանետար մակարդակի խորհրդանշական որոշում է։ 336 լուսարձակների անջատումը, որոնք աշխարհում ամենահայտնի եւ ամենաշատ այցելվող հուշարձանին ոսկու փայլ են տալիս, տեղի կունենա այսօր գիշերը ժամը 1-ին։ Փարիզի եւ Ֆրանսիայի խորհրդանիշը կխորասուզվի մթի մեջ 23.45-ին, երբ վերջին այցելուն հեռանա աշտարակից։

«Հակառակ տարածված կարծիքին՝ աշտարակի գիշերային լուսավորման համար ծախսվում է էլեկտրաէներգիայի տարեկան 4 տոկոսը,- ասել է Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերությունը։- Իսկ 20 000 առկայծումը՝ լուսադիոդային լամպերի թարթումը, որոնք յուրաքանչյուր ժամը մեկ 5 րոպե առկայծում են, էներգաարդյունավետ է, քանի որ սպառվում է մոտ 8 800 վտ/ժամ տարեկան, ինչը հավասար է 30 քառակուսի մետրանոց մեկ սենյականոց բնակարանի, որտեղ երկու մարդ է ապրում, էլեկտրաէներգիայի տարեկան սպառմանը»։

Լուսավորումից բացի՝ էներգիայի այլ խնայողություն էլ է արվել։ 2 000 վտ հզորությամբ չորս լուսարձակ, որոնք լուսավորում են անտենան, փոխարինվել են (2019թ.) լուսադիոդներով, որոնք 10 անգամ ավելի քիչ են էլեկտրաէներգիա օգտագործում։ Ինչ վերաբերում է առկայծմանը, ապա այն ժամում 10-ից 5 րոպեի հասցնելը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սպառումը եւ մի քանի տարով երկարացնել  սարքի ծառայության ժամկետը։ Այսպիսով, Էյֆելյան աշտարակի էներգաարդյունավետությունը 2016 թվականից «մշտապես իջեցվել է տարեկան միջինը 9 տոկոսով», այսպես են վկայում պետական ընկերության տվյալները։

Էյֆելյան աշտարակը, որը կառուցվել է 133 տարի առաջ, միշտ լուսավորվել է։ Նրա դիզայներ Գուստավ Էյֆելը մոտ 10 000 գազի լապտերներ է վառել 1889թ., նրա բացման ժամանակ, ինչպես նաեւ երկու լուսարձակ նրա գագաթին՝ կապտա-սպիտակա-կարմիր փարոս, ամենահզորն աշխարհում։ 1900թ. գազը փոխարինվել է էլեկտրականությամբ։ 1958թ. կառույցը դրսից լուսավորվել է 1 290 լուսարձակներով։ Իսկ 1985թ. ինժեներ Պիեռ Բիդոն աշտարակի ներսում տեղադրել է 336 լուսարձակ։ 2004թ. դրանք փոխարինվել են  1 կվտ-ի փոխարեն 600 վտ էլեկտրական հզորությամբ պրոյեկտորներով, ինչ հանգեցրել է 40 տոկոս խնայողության։ Լուսավորությունն ինքնաբերաբար միանում է աղջամուղջում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook