Էպիլեպսիաի տեսակները՝ գեներալիզացված նոպա…
Էպիլեպսիան տարածված հիվանդություն է: Նոպաները կարող են ծագել ինչպես նորմալ, այնպես էլ ոչ նորմալ ուղեղային հյուսվածքից: Նոպաները կարող են առաջանալ ուղեղի անցողիկ մի շարք ինտոքսիկացիաներից (թունավորում): Այս պարագայում անհատը ունենում է եզակի նոպա կամ մի քանի նոպաներ և ստորադիր ախտահարման բուժումը վերացնում է նոպաները:
Էպիլեպսիան բնորոշվում է որպես դարձելի, միատիպ, կարճատև նոպաներ, որոնց առաջացման պատճառը կարող են լինել ինչպես բնածին , այնպես էլ ձեռքբերովի գործոնները:
Նոպաները կարող են դիտվել ցանկացաց տարիքում : Դրանք ավելի հաճախ են հանդիպում նորածնային հասակում, հաճախ մանկական, պատանեկան և մեծ հասակում և հաճախանում են ծերերի մոտ:
Ըստ դասակարգման էպիլեպտիկ նոպաները բաժանվում են 3 մեծ խմբի՝
Պարցիալ
Գեներալիզաված
Չդիֆերենցված
Գեներալիզացված նոպաների ժամանակ ախտաբանական պրոցեսի մեջ ի սկզբանե ընդգրկվում են երկու կիսագնդերն էլ: Ամենից հաճախ հանդիպող նոպաներն են տոնիկո-կլոնիկ և աբսանսները: Սրանք ավելի շատ լինում են երեխաների մոտ և բնութագրվում են հանկարծակի և շատ կարճատև կատարվող գործունեության ընդհատումով, անջատումով և կանչերին ռեակցիայի բացակայությամբ: Երեխան չի ընկնում և մի քանի վայրկյանից / 10 ոչ ավել/ շարունակում է ընդհատված գործունեությունը:
Գեներալիզացված տոնիկո-կլոնիկ նոպան կարող է սկսվել հանկարծակի, ընկնելը կարող է ուղեկցվել բարձր ձայնով, ինչը պայմանավորված է ձայնաճեղքի սպազմով և կրծքավանդակի մկանների ցնցումներով: Այնուհետ անմիջապես առաջանում են ցնցումներ, սկզբում՝ տոնիկ/ վերջույթները և մարմինը լարված ձգվում են, գլուխը ետ գցած/, լինում է շնչառության կանգ, դեմքը դառնում է գունատ , աստիճանաբար փոխվելով ցիանոզի, այս փուլտ տևում է 10-12 վարկյան : Դրանից հետո սկսվում են ցնցումներ, պարանոցի և մարմնի մկանների կծկումների ձևով, կարող է նաև բերանից հոսել արյունախառը փրփուր: Այս ամենից հետո առաջանում է ընդհանուր մկանային թուլացում:Եթե գեներալիզացված նոպան լինում է երկրորդային, ապա երբեմն նրան նախորդում է աուրան, որի բնույթը կախված է օջախի տեղակայումից, և նոպայի ժամանակ կարող է լինել գլխի թեքում դեպի ախտաբանական օջախի հակառակ կողմը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ..
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ.Բունիաթյան