Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Մի քանի խորհուրդ նոր մայրացած կանանց

Երեխայի ծնվելուն պես հարազատները, բարեկամներն ու նույնիսկ հարևանները նորաթուխ մայրիկին շրջապատում են իրենց խորհուրդներով՝ մոռանալով, որ երեխային ամենից լավ հասկանում է հենց մայրիկը։

Մենք ցանկանում ենք օգնել նորաթուխ մայրիկներին՝ ճիշտ կողմնորշվել անթիվ-անհամար խորհուրդների մեջ։
 Եթե տանը մշտական ջրամատակարարում ունեք, ապա հարկավոր չէ երեխային լողացնելու համար առանձին ջուր եռացնել ու այն ախտահանել։

  1. Չարժե բարուրել երեխային․ այն չի «պարգևի» երեխային ուղիղ ոտքեր։ Ազատություն տվեք փոքրիկին։
  2. Մի՛ հավատացեք մեկանգամյա տակդիների մասին միֆերին։ Դրանք երեխային չեն վնասում։
  3. Եթե երեխան կշռում է 3,5 կիլոգրամ և ավելի, նա երբեք 20 աստիճանից բարձր օդի ջերմաստիճան ունեցող սենյակում չի մրսի։
  4. Եթե երեխայի քթից հոսում է, խուճապի մի՛ մատնվեք։ Ստուգեք՝ ունի՞, արդյոք, անհանգստություն, ջերմություն, ախորժակի կորուստ։ Եթե ամեն ինչ կարգին է, պարզապես զգուշությամբ մաքրեք քիթիկը։
  5. Առանց անհանգստանալու օգտագործե՛ք ուսաթոկեր (SLING)։ Այն խորհուրդ են տալիս օգտագործել նույնիսկ օրթոպեդները։
  6. Կարող եք օգտագործել նաև կենգուրու-պայուսակներ։ Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ այն երեխային պետք է պահի այնպես, ասես գրկել եք նրան։
  7. Եվ ամենակարևորը` մի՛ ընդունեք Ձեզ տրված բոլոր խորհուրդները։ Երեխաները տարբեր են, իսկ նրա կարիքներն ամենից լավ հասկանում է մայրիկը։

Աղբյուրը՝  impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook